7 բան, որ յուրաքանչյուր տղամարդ կցանկանա լսել իր սիրելի կնոջ կողմից․ կանա՜յք, ժլատ մի եղեք ձեր խոսքերում
BlogNews.am/Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ միշտ էլ սիրում են իրենց հասցեին հաճոյախոսություններ լսել։ Չգիտես ինչու, ըստ հարցումների, տղամարդիկ ավելի հաճախ են կանանց լավ խոսքեր ասում, ինչն իհարկե իր դրական ազդեցությունն է ունենում վերջիններիս հոգեբանության վրա։
Բայց պարզվում է՝ տղամարդիկ ևս հաճոխայոսություններ լսելու կարիք ունեն։ Հոգեբաններն ասում են, որ առավոտյան ամուսնուն ընդամենը մեկ-երկու դրական, քաջալերող խոսք ասելը շատ բան կփոխի նրա կյանքում, և այդ օրը նրա համար շատ լավ կանցնի՝ ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Կանանց գործն էլ ավելի հեշտացնելու համար ձեզ ենք ներկայացնում 9 բան, որ ցանկացած տղամարդ կցանկանա լսել իր սիրելի կնոջ շրթունքներից։ Դե, ժլատ մի գտնվեք, ցույց տվեք ձեր խոսքերի շռայլությունը։
«Ես հավատում եմ քեզ ու քո ուժերին»
«Ինչպես միշտ, շատ առնական տեսք ունես»
«Ուղղակի հպարտ եմ քեզնով»
«Դու միշտ իմ կյանքն ուրախությամբ ու ջերմությամբ ես լցնում»
«Երբ քեզ հետ եմ, ինձ ամբողջովին ապահով եմ զգում»
«Դու ստիպում ես ինձ միշտ ժպտալ»
«Այն, ինչ անում ես, քիչ բան չէ։ Շնորհակալ եմ, որ կողքիս ես»