Ինչո՞ւ չի կարելի զուգարանում 15 րոպեից ավել նստել
Մարդիկ կան, որոնք զուգարանում 5-30 րոպե են անցկացնում:
Բայց գիտե՞ք, որ զուգարանակոնքին նստելը կարող է վնասակար լինել առողջության համար:
Պարզվում է՝ բժիշկնեը խորհուրդ չեն տալիս զուգարանում 15 րոպեից ավել նստել:
Իսկ ուժով կարիքը հոգալը լավ գաղափար չէ:
Բանն այն է, որ զուգարանակոնքին նստած որքան շատ ջանք եք գործադրում, այնքան մեծացնում եք թութքի ռիսկը:
Ի՞նչ է թութքը
Դա այտուցված և բորբոքված երակներն են ուղիղ աղիքում և հետույքում:
Թութքն առաջացնում է անհարմարություն և արյունահոսություն:
Բացի այս ախտանիշերից՝ կան նաև ուրիշները, օրինակ՝ ցավ, քոր և գրգռվածություն անալ հատվածում:
Առաջին փուլերում թութքը կարելի է պահպանողական մեթոդներով բուժել, այսինքն՝ դեղամիջոցներով և դիետայով:
Ավելի լուրջ դեպքերը պահանջում են վիրաբուժական միջամտություն:
Բայց նույնիսկ հաջող բուժումից հետո երաշխիք չկա, որ թութքը հետագայում չի վերսկսվի:
Դրան պետք է հետևել:
Առողջ եղեք