Բուզովան պատմել է, ինչպես է 50 ռուբլով հատակը մաքրել...
Հաղորդավարուհի Օլգա Բուզովան այդ հիմա է թանկարժեք զգեստներ կրում. 18 տարի առաջ, ամեն ինչ բոլորովին այլ էր: Օլգան շատ լավ է հիշում այդ ժամանակները: Նա պատմում է, որ երեզում էր ունենալ ջինսե տաբատ, որն արժեր 100 դոլլար, այն մուգ վարդագույն էր և թավշյա: Երբ մորը խնդրեց գնել իրեն համար այդ տաբատը, մայրն ասաց.«Ցանկանում ես այդպիսի տաբատ կրե՞լ, ուրեմն աշխատիր և գնիր: Եթե ուզում ես ինչ որ բանի հասնել կյանքում, երբեք ոչ մեկից ոչինչ մի սպասիր, այլ ինքդ արա»: Օլգան այդ ժամանակ 14 տարեկան էր: Աղջկա այն հարցին, թե որտեղ աշխատի, մայրը պատասխանել է, որ կարող է մաքրել հատակը իրենց մոտ՝ պոլիկնինիկայում: Օլգան մաքրում էր հատակը 50 ռուբլու դիմաց: Բուզովան նշում է, որ երևի թե հենց այդպիսի դաստիարակության շնորհիվ էլ նրա մեջ արմատացել է աշխատասիրությունը.