Հրաշք-դեղամիջոց, որը կա շատերի պատուհանագոգին․ տեսեք, թե քանի հիվանդություն է այն բուժում
Թանձրատերևուկը հաճախ անվանում են «փողի ծառ»: Ըստ հավատալիքների՝ այն փող է ներգրավում տուն:
Պարզվում է՝ այս բույսը նաև բուժիչ է. դրա հյութն առանձնանում է հակաբորբոքային, հակամանրէային հատկություններով:
Ներկայացնում ենք «փողի ծառի» բուժիչ և օգտակար հատկությունները:
1. Փոքր վնասավածքներ՝ կապտուկները, ձգումներ, կտրվածքներ, թարախապալարներ, մաշկի այրվածքներ:
Մանրացնել թանձրատերևուկի հյութեղ տերևները, դնել հիվանդ մասին, ամրացնել պլաստիրով կամ էլաստիկ վիրակապով: Թարմ չափաբաժին ավելացրեք 3-4 ժամ հետո:
2. Հոդային խնդիրներ՝ արթրիտ և արթրոզ
Հիվանդ հոդերին թանձրատերևուկի տերևների հյութ քսեք, թողեք գիշերը մնա:
3. Հիվանդ կոկորդ՝ տոնզիլիտ և անգինա
Լավ օգնում է օրական 5-6 անգամ ողողելը այս լուծույթով՝ 1 բաժակ ջրի մեջ քամել թանձրատերևուկի 10 տերևի հյութը:
4. Շուրթերի հերպես
Կօգնի թանձրատերևուկի տերևների հյութը քսելը: Կարելի է միկրոկոմպրես անել՝ լեյկոպլաստով թանձրատերևուկի հյութով թաթախված բամբակ ամրացնել խնդրահարույց մասին:
5. Թութք
Թանձրատերևուկի տերև կտրտել և ոչ մեծ մաս դնել հիվանդ մասին, շատ արագ թեթևություն կզգաք:
6. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր
Մաքուր լվացեք թանձրատերևուկի 2 տերև, լավ ծամելով կերեք քաղցած վիճակում: Թանձրատերևուկը ներքին ընդունմամբ օգտագործել պետք է շատ զգույշ, ոչ հաճախ, քան 2 շաբաթը մեկ: