Այլևս երբեք դեն մի նետեք այս փաթեթները․ Երբ իմանաք, թե ինչերի են դրանք ընդունակ, ապա կսկսեք գնահատել դրանց արժեքը
Ամեն անգամ, երբ դուք գնում եք նոր կոշիկներ, ապա անպայման կգտնեք դրանց մեջ այս փոքրիկ պարկերից։ Եվ ի՞նչ է պետք սրանց հետ անել։ Ես օրինակ միշտ դեն եմ նետել դրանք։
Սակայն գոյություն ունի տեղեկատվություն, որը իմանալով, դուք հաստատ կհրաժարվեք այն դեն նետելեուց։
Այս փաթեթները, լի են սիլիկոնային երկօքսիդով, որն էլ համարվում է անհավանական չորացման միջոց։ Չեք հավատում։ Ապա փորձեք ինքերդ։
Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարող եք այն օգտագործել։
1. Սրբիչների համար նախատեսված պահարան
Դուք կարող եք հեշտությամբ դնել այն սրբիչների հետ պահարանում, որպեսզի խուսափեք ավելորդ խոնավությունից։
2. Ավտոմեքենայի պատուհանները
Եթե դնեք այս փաթեթները մեքենայի սալոնի մեջ, ապա կարող եք ընդմիշտ մոռանալ մառախլապատ պատուհանների մասին։
Փաթեթների ամենալավ օգտագործման տարբերակները
3. Պահպանեք ձեր բջջային հեռախոսը։
Եթե դուք պատահական գցել եք ձեր հեռախոսը ջրի մեջ, ապա դուք դեռ կարող եք պաշտպանել այն, դնելով տուփի մեջ այս փաթեթներից։
4. Պահպանեք հին նկարները։
Ժամանակի ընթացքում, հին նկարները սկսում են կորցնել իրենց տեսքը։ Դրեք 2-3 փաթեթ որևէ տուփի մեջ նկարների հետ՝ և դուք կարող եք խուսափել այդ խնդրից։
5. Երկարեցրեք դիմահարդարման և սափրվելու ածելիների կյանքը.
Այո։ Այդ փաթեթները անգամ դրան են ընդունակ։ Դնելով փաթեթները տուփի մեջ՝ կոսմետիկայի կամ ածելիի հետ, դուք կարող եք երկարեցնել դրանց պահպանման ժամկետը։