Իuկ դnւք գիտե՞ք, թե իրականnւմ ինչnւ են մարդկանց աunւմ ՝ «առnղջnւթյուն», երբ փռշտnւմ են. Պատճառն այն չէ, ինչ դուք կարծում եք
Եթե ձեզ հարցնեն, թե ինչու եք մարդկանց ասում առողջություն, երբ նրանք փռշտում են, դուք հավանաբար կժպտք այս պարզունակ թվացող հարցի համար՝ հաստատապես իմանալով, որ փռշտալը հիվանդանալու նշան է, այդ պատճառով էլ այդպես են ասում:
Այսօր մենք մի փոքր հետաքրիքիր բացահայտում կանենք ձեզ համար փռշտոցին պատասխան առողջություն ասելու սովորության մասին:
Պարզվում է՝այդ սովորությունը պայմանավորված է հնագույն մի սնահավատությամբ, որով մարդիկ նախկինում պաշարված են եղել, շատ երևույթների պատճառները չիմանալու հետևանքով:
Հնում մարդիկ կարծում էին, թե հոգին օդի կամ շնչառության տեսքով է, որը տեղակայված է մարդու գլխում: Իսկ փռշտոցի ժամանակ կարող է պատահի հանկարծ այն դուրս թռչի ժամանակավոր կամ ընդմիշտ, մինչև կհանդիպի Աստծուն: Ահա թե ինչու Անգլիայում փռշտալու ժամանակ ասում են` «God bless you», այսինքն՝ «Թող Աստված քեզ օրհնի»: Սա ասվում է, որպեսզի Աստված թույլ չտա հոգին դուրս գա մարդու միջից: Իսկ երբ մենք ասում ենք առողջություն, նկատի ունենք՝ «թող հոգիդ դուս չթռչի գլխիցդ»: