Լիլի Մորտո.Ռոդրիգոյից առաջարկ եմ ստացել
Օրերս համացանցում բուռն քննարկվում էր սկանդալային Լիլի Մորտոյի մասնակցությունը ռուսական «Առաջին ալիք»-ով եթեր հեռարձակվող «Мужское/Женкое» հաղորդմանը, որում Լոնդոնից ժամանած «կենդանի տիկնիկ» Քենը փնտրում էր իրական Բարբիի:
«Քենը՝ Ռոդրիգոն, շատ խելացի տղամարդ է, տարբեր լեզուների է տիրապետում, բայց չեմ կարծում, որ անձնական շփում կունենանք: Նրան առաջին անգամ հանդիպել էի հենց հաղորդման ընթացքում: Ի դեպ, Ռոդրիգոյից արդեն գործնական առաջարկներ եմ ստացել: Առաջարկում է միասին աշխատել Լոնդոնում և ոչ միայն, ընդունել եմ առաջարկը, պարզապես անգլերենի այդքան էլ լավ չեմ տիրապետում, պետք է աշխատեմ դրա վրա»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Մորտոն:
Նա նշեց նաև, որ հաղորդման նկարահանումից հետո Ռոդրիգոն իրեն և մյուսներին հրավիրել էր ակումբ: Ինչ վերաբերում է բուն հաղորդմանը, Լիլիի խոսքով՝ դրան մասնակցելու առաջարկը ստացել է հենց ռուսական «Առաջին ալիք»-ից.
«Նրանք տեսել էին իմ մասնակցությամբ հաղորդումները, Instagram-ից այդքան էլ տեղյակ չէին, հետո գտել էին ինձ: Տվյալ հաղորդումից այդքան էլ գոհ չեմ, մանավանդ, որ իմ բոլոր բառերը նրանց սցենարով էր գրված, իմ անունից համարյա ոչ մի բան չեմ ասել: Պետք է նշեմ, որ նույնիսկ Բարբիի կերպարն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, չեմ էլ ուզում նմանվել Բարբիի: Այն խոսքերը, որոնք նշել էի հաղորդման ընթացքում՝ իբրև Հայաստանում ապրող ամենագեղեցիկ Բարբին եմ, իմը չէին, պարզապես պետք է ըստ սցենարի այդպես ասեի: Ամբողջությամբ շոուի մի մասն էր»:
Լիլին անդրադարձավ նաև հաղորդման ընթացքում ցուցադրած տեսանյութին, որում հայերը նրա մասին ասում էին, որ այդ ամենը խայտառակություն է:
«Խոսակցությունների վերաբերյալ կրկին կասեմ, որ ինձ համար միևնույն է: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, բայց չեմ ուզում մարդկանց թվա, թե նրանց քննադատությունների պատճառով եմ դա անում, պարզապես լավ առաջարկ եմ ստացել ռուսական «Առաջին ալիք»-ից, սակայն դեռ չեմ բացի փակագծերը»: