Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
Lifestyle

Աղանդավոր հայ աստղերը. նոր բացահայտումներ

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում «աստղերի» դասի ներկայացուցիչների զգալի մասը հարում են մի շարք աղանդավորական կազմակերպությունների, ընդ որում՝ առավելապես բողոքական-խարիզմատ ուղղվածության։ Թերևս նաև սրանով է բացատրվում գրեթե 200.000 հսկայական թվին հասած բողոքական աղանդների հետևորդների քանակը։ Իհարկե, մեր Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով երաշխավորվում է խղճի ու դավանանք ազատությունը, բայց պետք է հասկանալ, որ հատկապես բողոքական աղանդների մոտ հայտնի ներկայացուցիչներ ունենալը ռազմավարության բաղկացուցիչ մասն է, քանի որ նրանց ուսմունքի հիմնարար մասերից մեկը կայանում է նրանում, որ որքան ավելի աստվածահաճո է մարդը ու որքան ավելի շատ է նա հավատում Աստծուն, այնքան ավելի հայտնի, ճանաչված ու հարուստ է լինում նա, ինչը սկզբունքորեն հակասում է իրական քրիստոնեության դրույթներին։

Սակայն օգտվելով նրանից, որ մարդիկ՝ իրենց մեծամասնությունում գրագետ չեն կրոնական հարցերում, բողոքական աղնանդները իրենց քարոզչության առաջին գիծը տանում են հենց շնորհիվ հայտնի կերպարների, որոնց միջոցով նորանոր անդամներ են ներգրավում իրենց ցանցերի մեջ։ Կարելի է ասել, որ Կյանքի խոսքի, Ռեմայի ու այլ աղանդավորական կազզմակերպությունների քարոզչության առյուծի բաժինը կառուցվում է հենց «աստղերի» շուրջ ու նրանց միջոցով և որպեսզի քարոզչությունն ավելի արդյունավետ լինի, այս կազմնակերպությունները ջանք, եռանդ ու ռեսուրսներ չի խնայում, որպեսզի ոչ միայն աստղերի ներգրավի, այլև նորերին ստեղծի 0-ից։

Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մեր էստրադայում արդեն գործում է աղանդավոր աստղերի կայացած ցանց, ովքեր թեև հանդիսանում են շարքային անդամներ՝ իրենց աղանդների հիերարխիկ համակարգում, բայց բնավ էլ շարքային դերակատարում չունեն՝ իրենց աղանդների հզորացման և ծավալման հարցում։ Ձեզ ենք ներկայացնում Հայկական շոուբիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներին, ովքեր հարում են այս կամ այն աղանդավորական կազմակերպությանը։

Ավետարանչականներ

Ավետարանչականների առումով կա խառնաշփոթ ու այդ խառնաշփոթի մեջ մեղավոր է նաև Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ մինչ օրս էլ հստակ դիրքորոշում չի արտահայտվում այս կազմակերպության հանդեպ։ ՀԱԵ-ի դիրքորոշումը կայանում է հետևյալում. Հայ ավետարանչական եկեղեցին՝ քույր եկեղեցի է արտասահմանում, բայց աղանդակերպ է գործում Հայաստանում… Այսքանով հանդերձ, հարկ է նշել, որ Ավետարանչական եկեղեցին լարված հարբերություններ ունի նույն Կյանքի Խոսքի ու Ռեմայի հետ, թեև վերջիններս իրենց դասում են նույն Բողոքական ճյուղին, որի մաս է կազմում Հայ ավետարանչական եկեղեցին։ Ահա այն աստղերը, ովքեր հանդիսանում են Ավետարանչական եկեղեցու անդմաներ։

Դավիթ Թուջարյան (Սասունցի Դավիթ)


Դավիթ Թուջարյանն ու իր կինը հանդիսանում են ավետարանչականներ ու իր տված վերջին հարցազրույցներից մեկում, Դավիթը անսպասելիորեն հայտարարել էր, որ ինքը նախկին անպարկեշտ կյանքով է ապրել, իսկ հետո Հիսուսը փրկել է իրեն, իսկ ավելի մանրամասնելով դավանաբանական պատկանելիության հարցը, նա փաստացի ասել էր, որ ՀԱԵ-ից չէ։ Այսօր արդեն հայտնի է, որ Դավիթը հանդիսանում է բողոքական-ավետարանչական ուսմունքի հետևորդ։

Արմո

Արմոյի աղանդավոր լինելու մասին ասեկոսեներ շրջում էին, բայց ամեն ինչ ակնհայտ դարձավ, նրա հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ նա բավականին էմոցիոնալ անդրադարձավ այս հարցին և ակնհայտ դարձավ, որ նա ՀԱԵ-ի հետևորդ չէ ու նրան ըստ երևույթին կազմակերպություն է ներգրավել կինը։ Այսօր արդեն հայտնի է, որ Արմոն ևս հանդիսանում է ավետարանչական։

Ռեմա

 

Լուանկարում. Ռեմայի հերթական հավաքին կարող եք տեսնել Արսեն Գրիգորյանին, Լիլի Էլբակյանին ու նրա ամուսնուն՝ ռեփեր Համոյին

Եթե ավետարանչականների հարցցում կարող են լինել որոշակի տարընթերցումներ ու նրանք գոնե դասական բողոքականության ներկայացուցիչներ են, ապա Ռեման միանշանակ հանդիսանում է աղանդավորական կազմակերպություն և այն աղանդների դասին է պատկանում, որոնք դե ֆակտո, կամ էլ դե յուրե, որպես աղանդ են ընկալվում անգամ բողոքականների ճամբարում։ Փորձագետներից ոմանք անգամ համարում են, որ ըստ էության, Ռեման հանդիսանում է խարիզմատական աղանդների դուբլյաժ արած կազմակերպություն, որը կոչված է ավելի դյուրինացնելու հայ հետևորդների հավաքագրումը։

Ըստ էության, Ռեմայի ուսմունքը մեկին մեկ կրկնում է Կյանքի խոսքինը, բայց քարոզչական հնարք են կիրառում ու ասենք եթե Կյանքի խոսքի անունը լսելով մարդիկ զգուշավոր են դառնում, ապա Ռեման այդքան չի լարում։ Կարելի է ասել, որ Ռեման՝ Կյանքի խոսքի դուստր ձեռնարկությունն է։ Այդքանով հանդերձ, Ռեման ևս ունի մի շարք աստղային հետևորդներ։ Ի դեպ, Ռեմայի հավաքները կայանում են ամեն կիրակի՝ Խուլ ու համրերի պալատում։

Էլբակյաններ

Մեջքի ցավը կարելի է բուժել առանց բժիշկներին դիմելու:

Մեկընդմիշտ հիշեք: Եթե ցավում է մեջքը կամ հոդը, միանգամից…
Ռեմային է հարում դերասնական մի ամբողջ դինաստիա՝ Էլբակյանների ընտանիքը։ Վերջին կասկածներն այս առնչությամբ փարատվեցին շնորհիվ Լիլի Էլբակյանի, ով հրապարակավ խոստովանեց, որ ինքը Ռեմայից է։ Լիիլիի ծնորղներն էլ՝ Արմեն ու Աննա էլբակյանը հետ չեն մնում ու հանդիսանում են Ռեմայի անդմաներ։ Առանձնակի ջանասիրությամբ աչքի է ընկել հատկապես Աննա Էլբակյանը, ով անգամ հյուրընկալվել է Կյանքի խոսքի առաջնորդ Արթուր Սիմոնյանի աղանդավորական հաղորդմանը…

Ռեմայի ցանցերի մեջ է ընկել նաև Լիլիի ամուսինը՝ ռեփեր Համոն, ով ինչպես այս ցուցակի շատ այլ արական սեռի ներակայացուցիչներ, հավաքագրվել են իրենց կանանց միջոցով։

Արսեն Գրիգորյան

 

Ռեմայի հին ու կարկառուն հետևորդներից է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը, ով այս աղանդի պիոներներից է եղել։ Ընդ որում, Արսեն Գրգորյանը սերտ կապեր ունի նաև Կյանքի Խոսքի հետ, մասնակցում է դրա ժողովներին, ինչպես նաև դրա նորաթուխ աստղերի առաջխաղացմանն է նպաստում, ինչպես օրինակ ռեփեր Հռագի պարագայում եղավ։

Արմինկա

 

Թեև վերջին շրջանում Արմինկան հրաժարվում է մեկնաբանություններ տալ իր՝ աղանդավոր լինելու վերաբերյալ, սակայն հայտնի է, որ նա ևս Ռեմայի առաջին աստղային հետևորդներից է եղել, իսկ Փոփ հանրագիտարանի սկանդալային թողարկման ժամանակ Արմինկայի տված հեռախոսային հարցազրույցից, ինչպես նաև Ռեմայի հովիվ Կարեն Խաչատրյանի խոսքի ձայնագրությունից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ ասեկոսեները՝ ասեկոսեներ չէին։

Կյանքի Խոսք

 

Եվ վերջապես, Հայաստանում գործող ամենահզոր, ամենահարուստ, ամենաազդեցիկ ու ամենաբազմամարդ աղանդը՝ Կյանքի խոսքը։ Ոչ մի հստակ վիճակագրություն չկա, բայց փորձագետները համարում են, որ Կյանքի խոսք աղանդին են հարում մոլորված հայերի կեսից ավելին։ Հենց Կյանքի Խոսքի տվյալներով, իրենք ունեն ավելի քան հարյուր հազար հետևորդ։

Կյանքի խոսքի ներկայցավածությունը ամենուր է՝ հեռուստատեսություն, շոու բիզնես, կառավարություն և այլն, իսկ միջազգային կապերով ու ֆինանասավորման առումով, Կյանքի խոսքը կարող է մրցակցել ցանկացած կրոնական կազմակերպության հետ, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու։ Ահա կյանքի խոսքի մաիյն ամենահայտնի ու քիչ թե շատ հաստատված աստղային անդամների կարճ ցուցակը։

Անդրե

 

Կյանքի խոսքի առաջին ադեպտներից ու «ներդրումային» ծրագրերից մեկը։ Անդրեն ակտիվորեն անդամակցում է այս աղանդին արդեն շուրջ 10 տարի, ընդ որում, ոչ միայնակ, այլև իր քրոջ հետ։ Հանդիսանում է աղանդի պարագլխի՝ Արթուր Սիմոնյանի պարծանքներից մեկը։ Անդրեին բազմիցս են տեսել ԿԽ-ի հավաքներում, ինչպես անձամբ Արթուր Սիմոնյանի հետ շրջագայելիս։ Ասում են, որ անգամ Հոլանդիայում անցկացվող հավաքներին է մասնակցել։

Նարեկ Ղափլանյան

 

2013 թվականին շատ մեծ աղմուկ բարձրացրեց Միացյալ Երիտասարդական Լիագյի տարածած աղանդավոր աստղերի ցուցակը և այդ ցուցակում ներառված մի քանի աստղեր դատի տվեցին կազմակերպությանը, սակայն եղան այնպիսիք, ովքեր ոչ մի բան էլ չհերքեցին ու չասեցին այս առնչությամբ՝ խուսափելով կրոնական պատկանելիության ցանկացած տիպի հարցերից։ Նման աստղերից մեկն էլ դերասան Նարեկ Ղափլանյանն էր, ով՝ ըստ ՄԵԼ-ի, հարում է Կյանքի Խոսքին։

Ալինա Մարտիրոսյան

 

Տնփեսա սիթքոմի և «Եղբայրներ» սերիալի աստղ Ալինա Մարտիրոսյանը ևս ներառվել էր աղանդավոր աստղերի ցուցակում, բայց շտապել էր հերքել, բայց երբ կարդում ես նրա «հերքումը», ակամայից տպավորություն է ստեղծվում, որ դա ավելի շուտ հաստատում է։ Ընդհանրապես, եթե ուզում եք ճանաչել քողարկված բողոքական աղանդի հետևորդին, ուշադրություն դարձրեք նրա հերքումներին, եթե մեղադրում են աղանդավոր լինելու մեջ. անպայմանորեն կտեսնեք, որ իրենք երեք հիմնական բառակապակցություններ են օգտագործում. «հավատում եմ Հիսուս Քրիստոսին», «Ճշմարիտ աստված» և «գրագետ է պետք լինել»։

Անժելա Սարգսյան

 

Անժելա Սարգսյանը կյանքի խոսքի ամենասկանդալային անդամն է ու թեև նա հերքում էր, որ երբևիցէ մասնակցել է Կյանքի Խոսքի հավաքներին ու դրա անդամ է հանդիսացել, համացանցում արդեն լայն տարածվել է այն տեսանյութը, որտեղ առկա են թե՛ լուսանկարներ, որոնցում Անժելա Սարգսյանն՝ ամուսն ու քրոջ հետ մասնակցում է այդ հավաքներին, թե մի քանի հարցազրույցներ՝ արված տեսախցիկի առջև, որոնցում Անժելա Սարգսյանը կիսվում է նրանով, թե ինչ է տվել իրենց Կյանքի խոսքի հետևորդ լինելը։

Լիլիթ Հովհաննիսյան

 

Լիլիթ Հովհաննիսյանն ու իր ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, անկասկած հանդիսանում են Կյանքի Խոսքի ամենահաջողված քարոզչական պրոդուկտը ու թեև Վահրամին ստիպված եղանն հեռացնել ուշադրության կենտրոնից՝ ադրբեջանական մուղամին ու իր մեջ ադրբեջանական ունենալու մասին բարբաջանքներից հետո առաջացած բացասական ալիքից հետո, Լիլիթը շարունակում է մնալ հայկական շոու բիզնեսի ամենապահանջված ներկկայացուցիչներից մեկը ու երկրպագուների բազմահազարանոց բանակը, ինչը անգամներով բարձրացնում է Կյանքի խոսքի ազդեցությունն ու դրանից բխող ռիսկը։

Վիտամին ակումբի տղաները

 

Վիտամին ակումբի տղաներից ոչ մեկ չի հաստատել իրենց աղաննդավորական լինելու մասին լուրերը։ Թեմային անդրադարձել է միայն Գարիկը՝ իր հայտնի տեսանյութում, որից հետո միայն ավելիի սրվեցին կասկածները, որ առնվազն իր՝ Գարիկի մասով, այդ խոսակցութուններն ուռճացված չեն, քանի որ նա հաստատում էր ինչպես այն, որ ինքը բազմաթիվ «հրաշալի մարդիկ» գիտի Կյանքի խոսքից, ովքեր իր ընկերներն են, այնպես էլ այն, որ ինքը մասնակցել է Կյանքի Խոսքի առնվազն մեկ միջոցառման։ Այս խոստովանությունները համեմված էին «ոՇ մի դոգմայի» չհավատացող տղա լինելու մասին արված հայտարարությունով, որը ոչ միայն չփարատեց կասկածները, այլև ավելի սրեց, քանզի քրիստոնեությունն ու ցանկացած այլ կրոն հիմնված է դոգմաների վրա։

Վիտամին ակումբի տղաների հետ կապված պատմությունը մութ է ու մի քանի հիմնական վարկածներ են շրջում նրանց մասին։ Ըստ որոշ խոսակցությունների, Կյանքի խոսքը ներթափանցել է ակումբ՝ Չարենցի միջոցով ու աստիճանաբար գրեթե բոլոր տղաները, բացի Արամից, ներգրավվել են այս սեկտայի մեջ։ Մեկ այլ վարկածի համաձայն, տղաների հավաքագրմամբ զբավել է անձամբ Արթուր Սիմոնյանը, իսկ Վիտամինի շեշտակի աճն ու պոպուլյարությունը հնարավոր են դարձել հենց Կյանքի խոսքի շնորհիվ։

Դարձի եկած Մգեռ Առմենիան

 

Հայտնի հայերից եզակի է երգիչ Մհերի օրինակը, ով եզակի էր թե՛ նրանով, որ առանձնապես չէր էլ թաքցնում ու հերքում, որ Կյանքի խոսքից է, ինչը անգամ արեց Փոփ հանրագիտարան հաղորդման աղանդներին նվիրված թողարկման ժամանակ, թե՛ նրանով, որ նա կարծես թե առաջին աղանդավոր աստղն է, ով դարձի է եկել ու վերադարձել Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը։ Համենայն դեպս, ՀԱԵ-ում մկրտվելուց հետո, Մհերին աղանդավորական հավաքներին մասնցակցելիս նկատողների վկայություններ ու այլ փաստեր հայտնի չեն։

«Հ.Գ.»-ի փոխարեն

 

Ու եթե Ձեզ թվում է, որ այս ցուցակն ամբողջական է, կամ էլ այն չի փոփոխվելու, չարաչար սխալվում եք։ Աճում է կյանքի խոսքականների նոր սերունդ, որոնք տարիներ շարունակ թրծվել են տարբեր ամառային ճամբարներում ու դպրոցներում ու հանդիսանում են այս սեկտայի ֆանատիկոս։ Այս երիտասարդ սերնդում արդեն կան մի քանի ներկայացուցիչներ, ում փորձում են առաջ մղել, ինչպիսին օրնակ Հռագն է, կամ էլ «Պարիր թե կարող ես» նախագծի կարկառուն ներկայացուցիչ Հովոն, Վիտամինցի Գոռը և այլոք։

Երիտասարդ ու հեռանկարային ԿԽ-ականներից շատերին կարելի է տեսնել Կյանքի Խոսքի պարագլուխ Արթուր Սիմոնյանի դստեր՝ Աննա Սիմոնյանիֆեյսբուքյան էջում, ինչպես նաև նրանց ամառային դպրոցներից ցանցում հայտնվող լուսանկարներում։ Ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ տասնյակ երիտասարդ կյանքի խոսքականներ առաջին քայլերն են անում շոու բիզնեսում ու իրենց փառքին կհասնեն տարիներ հետո, բայց անպայմանորեն կհասնեն, եթե այս արատավոր մեխանիզմի աշխատանքը չկասեցվի։

Մնում է ամփոփել արդեն հին ու ծեծված, բայց հավերժ ակտուալ մտքով. զգուշացեք աղանդներից, ոչ ոք պարտավոր չէ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինել ու լինել քրիստոնյա՝ առհասարակ, բայց աղանդներին հարելը վտանգավոր է առաջին հերթին հարողի համար, քանի որ կեղեքում է նրա հոգեկան աշխարհը, ընտանեկան անդորրն ու ինչո՞ւ ոչ՝ բյուջեն։