Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
Lifestyle

Հորոսկոպի որ նշաններն են լավագույն սիրուհիներ դառնում

Ամենակրքոտը, ամենաթեժն ու ամենահասանելին... Իմացիր, թե ով ով է սիրուհիների հորոսկոպային նշանների շքերթում։

Խոյ

Խոյ կնոջը պետք է գայթակղել արագ ու կտրուկ։ Նա կարող է Ձեզ իր նախապատվությունը տալ միանգամից կամ էլ պարզապես արհամարհել Ձեզ։ Գրավել նրանց կարելի է միայն ինչ-որ անսովոր սխրանքով։ Խոյերը կրքոտ սիրուհիներ են, ուստի նրանց զուգընկերը պետք է լսող ու հասկացող լինի։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք անտարբեր են տղամարդու կողմից ուշադրության նշանների նկատմամբ ու կոկետություն անել չեն սիրում։ Օրինակ՝ նրանք չեն պահանջի օգնության ձեռք մեկնել վերարկուն հագնելիս, բայց Դուք պետք է հիշեք, որ նա ամեն բան նկատում են ու Ձեզանից ավելին են սպասում։ Խոյ կանանց մարմինը պիրկ է, մազերն ավելի հաճախ մուգ ու փայլուն են, իսկ մաշկը՝ թուխ, թեև նրանց նախնիների մեջ արևելյան ծագումով անհատներ կարող է ընդհանրապես եղած էլ չլինեն։

Ցուլ

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ամենևին էլ հիմարիկներ չեն, որքան էլ դա կարող է թվալ առաջին հայացքից։ Նրանք մտածում են ամեն քայլից ու խոսքից առաջ՝ ըստ իրավիճակի։ Սեռահասունացումն ու փարթամ մարմինը Ցուլ կանանց առանձնահատկություններից է։ Եթե Ցուլ կինը նիհար է, ապա ինչ-որ բան այն չէ։ Նրան պետք է գովալ ու պատվել, մսով ու շոկոլադով կերակրել, ինչպես նաև քաղցր լիկյորներ հյուրասիրել։ Միևնույն ժամանակ մի մոռացեք շոյել նրա էրոգեն գոտիները։ Հորոսկոպի այս նշանի կին ներկայացուցիչներին շատ է վիրավորում անուշադրությունը, և նրանք շատ են տառապում, երբ զրկված են լինում դրանից և հակառակը՝ շատ սիրառատ են ու երջանիկ, եթե նրանց նկատմամբ հոգատարություն է ցուցաբերվում։ Պատմեք նրան էրոտիկ անեկդոտներ, երգեր երգեք կամ էլ բարձրաձայն ինչ-որ հետաքրքիր բաներ կարդացեք։

Երկվորյակներ

Կին երկվորյակների հետ Դուք Ձեզ շատ թեթև կզգաք։ Դուք նրանց հետ հաստատ չեք ձանձրանա, չնայած նրանց մոտ առկա է ռացիոնալություն։ Ոմանց դա կարող է դուր գալ, իսկ ոմանց էլ՝ ոչ։ Նրանք շատ հաշվենկատ են, անգամ եթե առաջին հայացքից շատ թեթևամիտ են թվում։ Նրանք հաճախ կարող են ձևացնել, թե շատ են հետաքրքրված իրենց զուգընկերոջ անձով, բայց դա կարող է այդպես չլինել, ինչի միջոցով էլ կարող են Ձեզ թյուրիմացության մեջ գցել։ Դա պարզապես կարող է լինել հետաքրքրասիրություն, որը բնության կողմից է տրված, այլ ոչ թե հեռահար պլաններ ունենալու վկայություն։ Հաճախ այս նշանի ներկայացուցիչ կանանց մեջ հանդիպում են զուգընկերուհիներ, ովքեր իրենց շուրջ կատարվող իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքն արտահայտում են տարբեր բառերով ու ձայներով։ Կին երկվորյակների հետ երկուստեք հաճույք կարող է պարգևել էրոտիկ ֆիլմերի ու նկարների համատեղ դիտումն ու սեքսուալ դիրքերի փորձարկումը։

Խեցգետին

Միանգամից ի գիտություն ընդունեք, որ այս նշանի կանանց մոտ ի ծնե առկա է կառչուն բնավորություն, ու եթե պետք լինի բաժանվել նրանից, ապա դա միանգամից անել չեք կարողանա։ Խեցգետինները քնքշորեն սիրահետում են իրենց տղամարդուն՝ ապահովելով վերջինիս ընտանեկան հարմարավետություն ու համեղ ուտելիք, բայց միայն այն դեպքում, եթե տղամարդը լավ է իրեն պահում։ Պոետներն այս կանանց աչքերում գտնում և ուսումնասիրում են կյանքի ու մահվան հաճույքի գաղտնիքներն ու պոեմներ են գրում նրանց մասին, սակայն եթե պոետը փող չունի, ապա կին Խեցգետինը կսառչի նրա նկատմամբ։ Զուգընկերոջ լրջությունն ու ընտանիք կազմելու ցանկությունը լավ են երևում։ Խեցգետինները շատ խանդոտ են, խորամանկ ու շահախնդիր, սակայն եթե շատ սիրեն, ապա այս որակներն էապես հղկվում են։

Առյուծ

Առևտուր անել կին Առյուծի հետ չի հաջողվի. Դուք կստանաք նրա մարմինը միայն այն դեպքում, եթե ունեք թանկարժեք ավտոմեքենա, առնական կազմվածք ու վառ հեղինակություն։ Տղամարդը պետք է լինի կին Առյուծի հպարտության առարկան։ Դուք չեք կարողանա նաև խուսափել մրցակցի հետ մենամարտից և պատշգամբի տակ կատարվող սերենադներից։ Ինքնավստահ ու միշտ հպարտ Առյուծը սիրում է դրամատիզմ ու էֆեկտներ, ինչպես դա լինում է ֆիլմերում, սակայն նրանց առանձնահատկությունը նրանում է, որ նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում մանրուքներին տղամարդու հետ հարաբերություններում ու ձանձրացնող չեն։ Խոշոր պլան. ահա նրանց գլխավոր խաղաքարտը։ Նրանց թերություններից մեկը կարելի է անվանել սերն առ ամեն վառ ու պսպղուն բան, ուստի դրանից հաճախ օգտվում են սեքս-մարզիկներն ու ամուսնական «աֆերիստները»։

Կույս

Եթե Դուք սիրահարվեք կույսի, անկասկած կշահեք շատ հարցերում։ Շփումը նրա հետ ընդլայնում է աշխարհայացքն ու լավացնում առողջությունը։ Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչ կանայք շատ հետաքրքիր են։ Նրանք լավ են տիրապետում վարվեցողության կոնկրետ կանոնների, բայց հանգիստ կարող են խախտել դրանք։ Կույսը սիրում է, որպեսզի տղամարդը շարադրի իր գաղտնի ցանկությունները ոչ թե կաշկանդված ակնարկներով ու սիրահարված հայացքով, այլ ուղիղ տեքստով։ Որոշ մտորումներից հետո Դուք կստանաք փաստարկված պատասխան նրա համաձայնության մասին կամ էլ մերժում, որը դժվար կլինի տեղավորել ցենզուրայի սահմաններում։ Արտաքուստ անպատկառ ու ցուցամոլ երիտասարդ Կույսն ամաչում է իր անփորձությունից սեքսուալ հարցերում։ Փոխարենը՝ ավելի հասուն Կույսերը ոչնչից չեն ամաչում ու զուրկ են էրոտիկ բարդույթներից։ Նրանք բոլոր նշաններից առավել լավ են տիրապետում սեքսի տաբեր տեխնիկաների։

Կշեռք

Այս կինն ուզում է դուր գալ Ձեզ, սակայն նրա համար ֆլիտն ու սեքսը երկու տարբեր բաներ են, ու սա շատ կարևոր է հիշել, այլապես կթոշնեք էրոտիկ տառապանքներից։ Կին Կշեռքները շատ ընտրողաբար են մոտենում զուգընկերոջ ընտրության հարցին, ուստի հանգամանալից կշռադատում են զուգընկերոջ գործունեության բոլոր կողմերը։ Բացի դրանից, նրանց ուզում են զուգընկերոջ նկատմամբ իսկական զգացմունքներ ունենալ։ Կշեռք կանայք ուզում են, որպեսզի նրանք ունենան այնպիսի տղամարդու, ով կյանքում կառաջնորդի իրենց ու հարմար կլինի շրջապատի հետ շփման առումով։ Նրանք սիրում են գեղեցկությունն ու հարմարավետությունը։ Ծաղիկներն ու անկողնում մատուցված սուրճը կդառնան Ձեր հարաբերությունների անբաժանելի մասը։ Ընտրյալի առնականությունը նրանք գնահատում են ոչ պակաս, քան ուշադրությունը սեփական անձի նկատմամբ և հաճոյախոսությունները։

Կարիճ

Կին կարիճների սեքսուալ մարմինը մշտապես պայքարում է հիրավի կարիճային ոգու դեմ, ուստի այս նշանի ներկայացուցիչ կանայք մշտապես սեքսուալություն ու միևնույն ժամանակ խստություն են ճառագում, ինչը կարող է վկայել միայն մեկ բանի մասին. նրանց հետ խաղալ չի կարելի, ու եթե Դուք ուզում եք նրանց հետ սիրով զբաղվել, ապա դա պետք է անեք շատ լուրջ։ Ժլատությունն ու ամեն ինչ ճիշտ անելու ցանկությունը Կարիճների յուրահատկություններն են։ Նրանք սիրում են, երբ տղամարդն ավելի ուժեղ է բոլոր առումներով, այլապես անարգանքը երաշխավորված է։ Էրոտիկ խաղերում Կարիճները սիրում են առողջ սադոմազոխիզմի տարրեր, բայց միայն այն պայմանով, որ կիրքը ոչ թե խաղարկվում է, այլ իրական է։

Աղեղնավոր

Այս կանանց էությունն այնպիսին է, որ միանգամից չես էլ հասկանում, թե ով է նա. մարզի՞կ, կոմերիտակա՞ն, թե՞ գոռոզ օրիորդ։ Նա մշտապես ասես հեռուն նայի՝ չկենտրոնանալով թիրախի վրա, ու եթե այդ հեռուներում չկա ոչ մի հետաքրքրող բան, որը կապված կլինի Ձեզ հետ, ապա նա չի էլ դրսևորի որևէ էնտուզիազմ Ձեզ հետ մտերմանալիս։ Պարզունակ կոպտությունն ու արիստոկրատիկ ազնվազարմությունը հրաշալիորեն համատեղված են այս կանանց մոտ։ Դուք մշտապես պետք է ունենաք համբերություն ու ոգու անդադար թռիչք, որպեսզի պահեք այդպիսի ամազոնուհու։ Ամենաշատը նրանք սեքսով զբաղվել սիրում են լողափերին, ձկնորսության ժամանակ ու ցանկացած վայրում, որը կապ ունի բնության հետ։ Աղեղնավոր կանայք սիրում են որսալ իրենց զուգընկերոջը ու, հասնելով նպատակին, իրենց առջև նոր ու ավելի դժվար մատչելի թիրախներ են դնում։

Այծեղջյուր

Երիտասարդ Այծեղջյուրները չոր են էրոտիկ հարցերում։ Մեծանալուն զուգահեռ կուտակվում է նաև սեքսուալ փորձը։ Տղամարդը, ով 35-ն անց է, կհավանի նման ընկերուհու։ Երիտասարդ Այծեղջյուրը վատը չէ, բայց ավելի հասուն կնոջից Դուք ավելի շատ բավարարվածություն կստանաք։ Բացի դրանից, հասուն կին Այծեղջյուրները լավ են հասկանում իրենց զուգընկերոջն ու նեցուկ են կանգնում նրան բարդ պահերի ժամանակ։ Իր անբավարարվածությունը սեփական սեքսուալ կյանքում նա թաքցնում է, բայց եթե հանդիպի ինչ-որ մեկին, ով հարմար է իրեն, ապա կթողնի հին ընկերոջն առանց խղճի խայթի։ Իր ընտրյալին նա միշտ գայթակղում է նրբանկատորեն ու գեղեցիկ և միշտ գիտի, թե կոնկրետ երբ է դա պետք անել։

Ջրհոս

Ջրհոս կանանց զուգընկերոջ համար բավարար չէ զուտ ֆիզիոլոգիապես արական սեռի ներակայցուցիչ լինելը։ Առաջին հերթին Դուք պետք է դառնաք նրա համախոհն ու ընկերը։ Դուք նաև պետք է առանձնանաք բազմությունից, լինեք ինքնուրույն ու ինքնատիպ անհատականություն։ Նրանք ամենազգայուն զուգընկերուհիները չեն, բայց անկանխատեսելի ու հետաքրքիր են։ Նրանք ազատասեր են, էքստրավագանտ ու չեն խանդում ամեն մանրուքի պատճառով։ Սեքսում կին Ջրհոսները դրսևորում են հակվածություն սեքսի ոչ ավանդական ձևերի ու ֆեմինիզմի նկատմամբ։ Նրանց բնավորության մեջ Դուք անդադար գտնելու եք նորանոր չնկատված կողմեր։ Նրանք սիրում են սառը գունային գամմա, ուստի կարմիր վարդերը, որոնք Դուք կնվիրեք նրանց, չեն գնահատվի նրանց կողմից ըստ արժանվույնս։

Ձկներ

Կին Ձկների հետ կարելի է մոռանալ ամեն ինչի մասին։ Նրանք այնպես են պարուրում Ձեզ իրենց գայթակղիչ հնարքներով, որ նրանց մեջ ընկղմվում ես ասես տաք վաննայի մեջ։ Նման վիճակում Դուք շատ հեշտությամբ կարող եք սկսել թմրամոլի պես զգալ Ձեզ։ Այս նշանի տակ ծնված կանայք, որպես կանոն, ունենում են փափուկ ու լսող մարմին, ինչպես նաև արտահայտիչ աչքեր ու թափանցիկ մաշկ։ Նրանց ամենաէրոգեն գոտին ոտնաթաթերն են։ Սեքսում նախաձեռնողականություն նրանք, որպես կանոն, չեն դրսևորում, այլ թողնում են դա զուգընկերոջը։ Դա տակտի, թուլության կամ էլ բարության նշան չէ, պարզապես նրանք ազատում են իրենց ավելորդ հոգսերից ու փոխարենը տալիս են կարեկցանքի, փոխըմբռնման ու սեքսի հետ կապված ամեն ինչի իսկական ծով։