Մահափորձ՝ Տուապսեում. փորձել են սպանել հայ պատգամավորին՝ քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն
Տուապսեում անհայտ անձինք կրակել են տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, 3 փամփուշտ դիպչել է ավտոմեքենային, որը վարել է պաշտոնյան, ևս 2-ն անցել են՝ տղամարդուն քսվելով: Տուժածին հոսպիտալացրել են։ Նա Կրասնոդարի բժշկակական կենտրոններից մեկում հետազոտություն է անցնում: Մահափորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության փաստով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Անապայում անհայտ անձինք փորձել էին գնդակահարել նաև Արթուր Պոդոլսկու եղբորը՝ Թիմուրին:
Նրա դեմ մահափորձը կատարվել էր։ Սա նրա դեմ 2-րդ մահափորձն էր: Մինչ այդ, գործարարի ավտոմեքենայի վրա կրակել էին 2016 թվականի հունիսին, որի ժամանակ փամփուշտը դիպչել էր գործարարի կնոջը: Նա ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր: Թիմուր և Արթուր Պոդոլսկիները քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդիներն են: Նրան գնդակահարել են 2013 թվականին՝ Վարվարովկա գյուղի գերեզմանատանը: