Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
Lifestyle

Կին, որ գիտեր սեփական մահվան օրը

Աստծու կողմից տրված պարգև՞, թե՞ անձնական ողբերգություն է, երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ քո սեփական մահը, բայց չես կարողանում կանխել. սրա պատասխանը թերևս գիտեր միայն նա' 90-ականների մեծագույն պայծառատեսը' Վանգան:

 

Վանգելիա Պանդեվա Դիմիտրովան' հետագայում Գուշտերովան, ծնված օրից (1911 թ. հունվարի 31) մի հասարակ աղջիկ էր բուլղարական աղքատ ընտանիքում ու որևէ մեկից որևէ բանով չէր տարբերվում: Թերևս միայն մի արտառոց բան կարելի է առանձնացնել, որ կատարվել է հենց ծնված պահին: Նա լույս աշխարհ է եկել ահավոր թույլ, այնքան թույլ, որ չի կարողացել անգամ ճչալ, ինչը բնորոշ է առողջ ծնունդներին: Բացի դա նրա գլխից ավելորդ ականջներ իսկ ձեռքերից ու ոտքերից ավելորդ մատեր են եղել աճած: Ասում են' նրան անգամ անուն չեն տվել' մտածելով, թե չի ապրի, բայց արի ու տես, որ 2 ամիս անց նա ճչացել է: Վերջապես որոշել են փոքրիկի անունը դնել Վանգելիա, ինչը նշանակում է «բարի լուր բերած»: Մայրը մահացել է, երբ Վանգան եղել է ընդամենը 3 տարեկան:

Փոքրիկ Վանգելիան կապուտաչյա, չարաճճի աղջիկ է եղել: Սիրել է «բուժակ» խաղալ' իբր ընկերներին բուժիչ բույսեր դուրս տալով: 11 տարեկանում նրա խաղացանկ է մտել մի նոր խաղ, որ տագնապ է առաջացրել հոր մոտ: Վանգան սկսել է տանը կամ դրսում առարկաներ դնել, հետո ամուր փակել աչքերն ու փնտրել դրանք: Ու չնայած հոր ջղայնությանը' Վանգան չի դադարել սիրելի խաղը խաղալուց:

Շուտով նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրը կարողացել է Վանգելիայի համար փոխարինել հարազատին:
Մի խոսքով' ընտանիքը ապրել է հանգիստ, և կարող էր այդպես էլ շարունակվել, եթե 12 տարեկան հասակում Վանգայի հետ տեղի չունենար շրջադարձային մի դեպք:


Մի ամպամած օր, երբ երեխաները խաղում էին բակում, հանկարծ նկատեցին մեծ, սև ամպ, կարծեցին, թե ամպրոպ է սպասվում, բայց ամպրոպի փոխարեն փոթորիկ բարձրացավ: Այն արմատախիլ էր անում ծառերը ու ողջ փոշին պտտում երկրի երեսին: Փոթորիկը բարձրացրեց նաև Վանգելիային ու գետնին շպրտեց շատ ավելի հեռու: Այնպես որ փոքրիկին գտան միայն երեկոյան' աչքերի մեջ ավազ լցված: Նա անգիտակից էր, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ բացել աչքերը: Տեղի բժիշկները խորհուրդ տվեցին նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք ու վիրահատել, բայց ընտանիքը գումար չուներ, իսկ մինչ կփորձեր ճարել, Վանգան վերջնականապես կուրացավ: Նրան տեղափոխեցին «կույրերի տուն» , որտեղ ապրեց 3 տարի ու այդ ընթացում սովորեց կարդալ, կար անել: Հենց այստեղ նա հանդիպեց նաև իր առաջին սիրուն' մի կույր երիտասարդի, ում հետ պատրաստվում էր կյանքը կապել: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց նրա ուղին: Խորթ մայրը մահացավ ու հայրը նրան հետ բերեց տուն:

Հետագա 10 տարիները դարձան ամենադժվարը Վանգայի կյանքում: Նա անընդհատ կար էր անում, բայց գումարը միևնույնն է քիչ էր: Հենց այս տարիներին էր, որ նա ծանր հիվանդացավ ու անկողնուն գամվեց: Այլևս ոչ ոք չէր հավատում, որ Վանգան կապրի, բայց մի գեղեցիկ օր նա ինքնուրույն վեր կացավ տեղից: Հենց այդ պահից էլ ի հայտ եկան նրա զարմանալի կարողությունները: Ասում են' նա մի տարի չքնեց' դրանից առաջ ընկնելով երկարատև տրանսի մեջ, որի ընթացքում խոսում էր ոչ իր ձայնով: Հետո հենց ինքը տարակուսանքով նկատեց, որ տեսնում է այն, ինչն ուրիշների մտքով անգամ չի անցնում: Սակայն սրա մասին նա միանգամից չխոսեց: վախենում էր, որ իրեն գժի տեղ կդնեն: Մի օր էլ չդիմացավ ու հարևանուհիների մոտ բերանից թռցրեց, որ ապրիլին պատերազմ է սկսվելու: Նրան, իհարկե, չհվատացին, բայց տարօրինակ խոսքերը հիշեցրեցին իրենց մասին, երբ ապրիլի 6-ին գերմանկան զորքը նախահարձակ եղավ: Այդ օրվանից էլ Վանգային սկսեցին «պայծառատես» կոչել, ու նրա տան մոտ հերթեր գոյացան:


Մարդիկ նրա մոտ էին գալիս իմանալու իրենց զինվորագրված հարազատների մասին, Վանգան էլ գրեթե անսխալ ասում էր, թե որտեղ է տվյալ մարդը, մահացած է, թե ոչ: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովն ուսումնասիրել է Վանգայի գուշակություններն ու եկել այն եզրակացության, որ նրա խոսքերը դուրս են գալիս համընկնում լինելու հնարավորության սահմանից, քանի որ դրանց հավանականությունը հասնում է 80 տոկոսի: Ահա մի քանի օրինակներ.

Մի անգամ նրա մոտ է եկել դերասան Վյաչեսլավ Տիխոնովը, բայց չի հասցրել անգամ շեմքն անցնել, երբ Վանգան բացականչել է. «Դու ինչու՞ չես կատարել ընկերոջդ' Յուրի Գագարինի խնդրանքը: Չէ՞ որ վերջին թռիչքից առաջ նա խնդրել էր քեզ մի զարթուցիչ գնել ու դնել սեղանին իբրև հիշատակ»: Տիխոնովը ապշած է մնացել, քանի որ այդ դեպքի մասին բացի իրենից ու Գագարինից չի իմացել ոչ ոք:

Վանգան գուշակել է նաև Լեոնիդ Լեոնովի մահը' ասելով, որ վերջինս կհասցնի միայն տեսնել իր վեպի' «Եռանկյունու» հրատարակությունն ու հաջողությունը, ինչն այդպես էլ եղել է:

 

Երբ Վանգայի մեծ եղբայրը պատրաստվում էր մտնել պարտիզանական ջոկատ, քույրն աղաչում էր նրան չանել դա' ասելով, որ եղբորը կսպանեն 23 տարեկանում: Բայց Վասիլը չլսեց ու մեկնեց ռազմաճակատ: Հոկտեմբերին ընտանիքն իմացավ, որ նրան գերի են վերցրել, դաժանորեն խոշտանգել ու գնդակահարել:

Անցյալն իմանալու ձգտումն է եղել նաև պատճառը, որ Վանգայի ապագա ամուսինը դիմի նրան: 1942 թվականին զինվոր Դիմիտր Գուշտերովը եկել է կույր գուշակի մոտ' իմանալու, թե ով է սպանել իր եղբորը: Հանկարծ Վանգան դիմել է նրան անունով ու ասել. «Գիտեմ' ինչու ես եկել: Ոզում ես իմանալ եղբորդ սպանողի անունը: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ես ասեմ քեզ, թե ով էր հանցագործը, բայց դու պիտի երդվես, որ վրեժ չես լուծելու, քանի որ կանցնի ժամանակ, ու դու կտեսնես նրա վախճանը»: Հետո Դիմիտրն էլի մի քանի անգամ այցելել է Վանգային, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնացել են:

Ինքը' Վանգան, իր կարողությունները բացատրել է ինչ-որ անհասկանալի մարմինների առկայությամբ, որոնց ծագումը բացատրել չի կարողացել: Նա ասում էր, որ խոսում է մահացածների հետ: Նրա հաճախորդներից շատերն էլ են պնդում, որ տարօրինակ կնոջ մոտ իրենք լսել են մահացած հարազատների ձայները. «Երբ իմ դիմաց որևէ մեկը կանգնում է, նրա շուրջ են հավաքվում իր մահացած բարեկամները: Նրանք իրենք են ինձ հարցեր տալիս ու պատասխանում են իմ հարցերին: Ես ընդամենը փոխանցում եմ ողջերին այն, ինչ հաղորդում են մահացածները»:

Վանգան չէր կանխում դեպքերը, այլ միայն գուշակում էր: Սակայն նա նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Հիմնականում նա խորհուրդ էր տալիս հիվանդներին լողանալ իր ասած բույսերի թուրմով, քանի որ մաշկի միջոցով արված բուժումը ավելի արդյունավետ էր համարում: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»: Վանգայի մեծ սիրո մասին դեպի բնությունը շատ են խոսում, բայց կույր գուշակը միշտ խորհուրդ էր տալիս բուժվել այն բույսերով, որոնք աճում են հայրենի երկրում: Շատ-շատերին են օգնել նրա դեղատոմսերը, իսկ այ ամուսնուն նա անգամ օգնել չփորձեց, քանի որ ասաց, թե դա է ամուսնու ճակատագիրը, իսկ ինքը իրավունք չունի ճակատագրի դեմ դուրս գալու: Ասում են' ամուսինը կյանքի վերջին տարիներին շատ է խմել: Վանգան տեսել ու հասկացել է ամեն ինչ, բայց կանխել չի կարողացել: Երբ ամուսինը մահանալիս է եղել, Վանգան ծնկի է իջել նրա մահճի առաջ ու երկար արտասվել, իսկ երբ նա հոգին Աստծուն է հանձնել, Վանգան դադարել է լացելուց ու քնել է ընդհուպ մինչև թաղումը: Հետո ասել է. «Ես ուղեկցեցի նրան մինչև այն տեղը, որ նախատեսված էր նրա համար»:

 

Իսկ ինքը' գուշակը, երբեք չի վախեցել մահվանից' ասելով, որ այն գոյություն չունի. «Մահվանից հետո մարդու մարմինը փտում է, ինչպես ամեն կենդանի բան, բայց նրա մի մասնիկը, կամ, եթե կուզեք այդպես անվանել, ապա' հոգին, չի փտում, այլ շարունակում է զարգանալ, որ հասնի ավելի բարձր աստիճանի: Հենց դա է անմահությունը»:

Մահը Վանգան ընդունեց ժպիտով: Հիվանդ էր աջ կրծքի ուռուցքով ու ասում էր, որ գիտի' իր ժամանակը լրացել է, դրա համար էլ թույլ չտվեց իրեն վիրահատել: 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկները արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում: Վանգան սկսեց խոսել մի ֆրանսուհի 10-ամյա աղջնակի մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանա ու ստանա շնորհը: Այդ աղջիկը այժմ պիտի լինի մոտ 26 տարեկան և, ով գիտի, գուցե մի օր լսենք նաև նրա անունը:

Վանգայի զարմուհու խոսքերով'մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն, իսկ հետո ասաց. «Այ հիմա ես պատրաստ եմ»: Մոտ ժամը 9-ին Վանգան ասաց, թե իր հետևից են եկել մահացած հարազատների հոգիները, սկսեց խոսել նրանց հետ, իսկ ժամը 10-ին բժիշկները գրանցեցին նրա մահը:

Կգա հրաշքների ժամանակը, և մարդիկ ոչ նյութական շատ հայտնագործություններ կկատարեն:

Տիեզերքում կյանք կհայտնաբերվի, ու դա ցույց կտա, թե ինչպես է կյանքն առաջացել երկրի վրա:

Կգա օրը, երբ քաղցկեղը կառնվի ամուր երկաթների մեջ (նրա խոսքերը մեկնաբանում են, թե իբրեւ քաղցկեղի դեմ դեղը շատ երկաթ կպարունակի):

Ապագան պատկանում է բարի մարդկանց, նրանք ապրելու են հիասքանչ աշխարհում, որն այսօր մենք չենք կարող անգամ պատկերացնել:

Հոգին չի մեռնում: Պարզապես վատ մարդկանց հոգիները չեն կանչվում երկինք ու չեն փոխակերպվում: Երկիր են վերադառնում միայն լավագույն հոգիները:

Դրախտն ու դժոխքը անմարմին կյանքի երկու ձևերն են: Եթե մահացածի անհրաժեշտությունը կա իբրև կենդանի, դա դրախտն է:

Մի փորձեք լիովին ազատ լինել: Ոչ ոք ազատ չէ:

Մի նախանձեք, որովհետև իմ տարած ծանրությունը հնարավոր չէ բարձրացնել:

Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ: Ինչպե՞ս է հնարավոր բացատրել, երբ դա Աստծու ձեռքի գործն է: Իմ պարգևն Աստծուց է: Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ և' տեսանելի, և' անտեսանելի աշխարհը:

Աստված տվել է իմ կարողությունները, ու նա էլ կորոշի, թե ում հանձնել դրանք հետո: Ինձնից ոչինչ կախված չէ:

Լարա Առաքելյան