Գործատուները սարսափելի հաշվեհարդար են տեսել 21-ամյա դայակի հետ.ոստիկանությունը հայտնաբերել է վերջինիս օրագիրը
21-ամյա Սոֆիի այրված մնացորդները հայտնաբերվել են Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող պարտեզում:
Սպանության մեջ մեղադրվում են 35-ամյա Սաբրինա Քուիդը եւ 40-ամյա Ուիսսեմա Մեդունիին, ում տանը Սոֆի Լունեթը աշխատում էր որպես դայակ:
Սաբրինա Քվեյդերը նախքան սպանելը դաժանորեն տանջել է իր երեխաների 21-ամյա դայակին, ապա այգում այրել նրա մարմինը: Կինը եւ նրա սիրեցյալը Սոֆիին մի քանի օր շարունակ Լոնդոնում գտնվող իրենց տան մեջ պահել են քաղցած ու ենթարկել ծեծի: Սաբրինան մեղադրել է դայակին իր նախկին ընկերոջ ` Boyzone փոփ խմբի հիմնադիրՄարկ Վոլթոնի հետ կապի մեջ եւ նշել , որ դայակն ու երաժիշտը ազդեցություն են գործում իր վրա սեւ մոգության օգնությամբ:
Սաբրինա Քվեյդերը մեղադրել է դայակին նաև ադամանդե կախազարդ գողանալու մեջ: Գործատուները պատժել են «հանցագործին»՝ կոտրելով նրա ծնոտը, չորս կողոսկրեր, իսկ մահից հետո փորձել են թաքցնել ապացույցները՝ այրելով նրա մարմինը:
Հանցագործների պլանը, սակայն չի հաջողվել. Նրանց հարեւանը նկատել է ծխի քուլաներ եւ զանգահարել հրշեջ ծառայություն, որի աշխատակիցներն էլ գտել են այրված կնոջ մնացորդները: Քննիչները հայտնաբերել են Սոֆիի օրագիրը, որտեղ աղջիկը գրել է գործատուների կողմից վատ վերաբերմունքի մասին եւ նշել, որ իրեն թույլ չեն տալիս վերադառնալ Ֆրանսիա:
Սոֆի Լունեթի սպանության գործի դատավարությունը շարունակվում է: