23-ամյա աղջիկը 43.000 անգամ բռնաբարության զոհ է դարձել. Դուք միայն տեսեք, թե ինչ է արել նա
23-ամյա մեքսիկուհի Կարլա Յասինտոն, ով այժմ հանդիսանում է թրաֆիքինգի դեմ ակտիվ պայքարող, իրեն անվանել է «43 հազար բռնաբարությունների զոհ»:
Աղջիկն, ով հաճախակի հանդես է գալիս տարբեր միջոցառումների և կոնֆերենսների ժամանակ, պատմել է իր ահավոր պատմությունը, թե ինչպես է նա 12 տարեկանում ընկել ստրկության մեջ:
Կարլան Մեքսիկայում ծանոթացել էր մի երիտասարդի հետ, երբ դեռ 12 տարեկան էր: Նոր ծանոթը հանցագործ էր, որը աղջկա մոտ վստահություն ներշնչելով՝ մի քանի ամիս անց նրան ստիպել էր զբաղվել մարմնավաճառությամբ: Կարլան պատմում էր, թե ինչպես էր նա ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր սպասարկում տղամարդկանց: Աղջկա խոսքերով՝ նա օրական սպասարկում էր ավելի քան 30 տղամարդ:
15 տարեկանում Կարլան աղջիկ է ունեցել իր կավատից: Վերջինս երեխային օգտագործել է Կարլային շանտաժի ենթարկելու համար: Եվ միայն 2008 թվականին ոստիկանական գործողությունների ժամանակ Կարլան և մյուս ստրկուհիները ազատվել են։
Այժմ Կարլան հասարակությանն է ներկայացնում այս խնդիրը և կոչ է անում պայքարել սեռական ստրկությունների դեմ: Նշենք, որ Մեքսիկայում հանցագործությունների զոհ են դառնում տարեկան նման ավելի քան 20 հազար մարդ: Մեքսիկայի գյուղերում ամեն 5-րդ երեխան երազում է դառնալ կավատ: