11-ամյա աղջիկը բռնաբարության հետևանքով հիվանդ երեխա է ծննդաբերել.ի՞նչ պատիժ է սպառնում հանցագործներին
6 տղամարդու կողմից բռնաբարության ենթարկված 11-ամյա աղջիկը հիվանդ երեխա է ծննդաբերել:
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Ռաջկոտ քաղաքում: Տուժողի մայրը դիմել է ոստիկանություն, երբ աղջիկն արդեն 8 ամիսական հղի էր,- հաղորդում է Daily Mail- ը:
Ըստ ոստիկանության տվյալների, 17-60 տարեկան 5 տղամարդ շարունակ բռնաբարել են աղջկան՝ նրան աշխատանք խոստանալով: Այս պահին բոլորը ձերբակալված են: Երիտասարդ մայրը, ով ծննդաբերել է կեսարյան հատումով, իրեն լավ է զգում, ինչը չի կարելի ասել նորածին աղջկա մասին,նա ծնվել է բազմաթիվ բնածին պաթոլոգիական խնդիրներով՝ այդ թվում ողնուղեղի ծանր վնասվածքով:
Հնդիկ բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրաստիճան ծանր: Նրանց կարծիքով երեխան, ով տառապում է կաթվածից եւ վարակներից, երկար չի ապրի:
Իրավիճակն ավելի հուսահատեցնող է, քանի որ աղջկա հայրը հաշմանդամ է, իսկ մայրը՝ աղախին:Հայտնի չէ՝ արդյոք նրանք կկարողանան հոգ տանել նորածին երեխայի մասին:Գործի հետաքննությունը շարունակվում է: