2 տրանսսեքսուալ մեկ ընտանիքում. մայր և որդի որոշեցին փոխել իրենց սեռը և կյանքը. ահա, թե ինչ ստացվեց այդ ամենից
Կորի Մեյսոնը տղա է ծնվել, սակայն 11 տարեկան հասակում նա համառորեն որոշեց, որ բնությունը սխալվել է իր սեռի ընտրության հարցում: Միակ բանը, որ նրան խանգարում էր՝ ընտանիքի անհամաձայնությունն էր:
Եթե Կորին իմանար, թե այդ պահին ինչ է զգում իր մայրը, նա ավելի հանգիստ կլիներ: Անտեսելով բոլոր արգելքները, Կորին որոշեց ամբողջ աշխարհին հայտնել, որ իր մարմնում ապրում է աղջիկ, և որ այլևս ոչինիչ հնարավոր չէ անել դրա դեմ:
Նրա որոշումն ընդունվեց ընտանիքի կողմից, ավելին՝ 3 տարի անց պատմությունը կարծես թե կրկնվեց: Կորիի մայրը՝ Էրիկան ևս որոշեց փոխել իր սեռը և դառնել Էրիկ: