Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Ինչպե՞ս իդեալական տեսք ունենալ առանց կոսմետիկայի. 12 բյութի-հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները

BlogNews.am/Ձեզ ենք ներկայացնում 12 քայլ՝ խնամված արտաքինի համար:

1. Փայլող դեմք
Դեմքի գույնն ավելի առողջ դարձնել կօգնի երիցուկով թեյը: Միջոցի համար անհրաժեշտ կլինի 1 ճ/գ երիցուկ և 1 բաժակ եռացած ջուր: Թեյը պատրաստիր և 30 րոպեով թող թերմոսի մեջ, որ թրմվի: Հետո քամիր, մի քիչ սառեցրու և 1 թ/գ մեղր ավելացրու: Ըմպելիքը խմիր ամեն օր առավոտները փոքր կումերով, քաղցած վիճակում: 2 շաբաթ անց դեմքիդ մաշկն իդեալական տեսք կունենա:

2. Երկար և խիտ թարթիչներ
Ապակե տարայի մեջ խառնիր հավասար քանակի գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր: Խառնուրդին վիտամին Е ավելացրու: Յուղը չոր թարթիչներիդ քսիր, թող գիշերը և առավոտյան մնացորդները լվա տաք ջրով: 2 շաբաթ անց արդյունքը կզգաս:

3. Ազատվիր փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից
Փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից ազատվելու համար հարիր ձվի դեղնուց և կես բաժակ սովորական յոգուրտ առանց հավելումների: Ավելացրու 1 ճ/գ գերչակի և կոկոսի յուղեր, 1 ճ/գ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ: Ամենը լավ խառնիր: Դիմակը քսիր թաց մազերիդ, պոլիէթիլենային գլխարկ դիր: Մեկ ժամ անց մազերդ լավ լվա:

4. Ձեռքերը կնոջ այցեքարտն են
Ձեռքերի մաշկը փափկեցնելու համար քո սիրելի ձեռքի քսուքից մի քիչ խառնիր նույնքան քացախի: Քսիր ձեռքերիդ ամեն օր քնելուց առաջ, մի քանի շաբաթ անց կզգաս, որ ձեռքերդ հարթ և փափուկ են դարձել:

5. Պայքար պեպենների և պիգմենտային բծերի դեմ
Մի քանի միջոց կա: Դանդաղ, բայց արդյունավետ է կտրտած մաղադանոսը, վրան եռացած ջուր լցրու: Թող կես ժամ թրմվի և քամիր: Օրական 3 անգամ սրբիր դեմքդ և մարմինդ: Պեպեններից արագ ազատվել կօգնի նաև կիտրոնի հյութը և խիտ թեյը: Այս լուծույթով օրական 2 անգամ սրբիր դեմքդ և մեկ շաբաթ անց պեպենները պակաս նկատելի կդառնան:

6. Հարթ և փայլուն մազեր
Մազերի ամրացման համար բլենդերով հարիր բանան և 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Ավելացրու 2 թ/գ մեղր և 1 ճ/գ յոգուրտ առանց հավելումների: Բոլոր բաղադրիչները լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսիր թաց մազերիդ և կես ժամ անց լավ լվա ջրով:

7. Վերացնում ենք մաշկի ցանը և գրգռվածությունը
Ալոեի հյութով լոսյոնի համար խառնիր 100 գ ալոեի հյութ, 3 ճ/գ եռացած ջուր և 3 ճ/գ սպիրտ: Այդ լոսյոնով ամեն օր սրբիր դեմքիդ և պարանոցիդ մաշկը, թող 10 րոպե: Վերջում մնացորդները լվա տաք ջրով և դեմքիդ խոնավեցնող քսուք քսիր:

8. Ամրացնում և սպիտակեցնում ենք եղունգները
Պետք է կիտրոնով վաննա անել: Դրա համար կիտրոնը կիսում ենք 2 մասի, ամեն կեսի մեջ մտցնում մատները, պահում 15 րոպե:

9. Վերացնում ենք շուրթերի ճաքճքածությունը
Պատրաստիր դիմակ թթվասերից և գազարի հյութից (հավասար քանակի): Քսիր շուրթերիդ և լվա 7 րոպե անց:

10. Սպիտակեցնում ենք ատամները
Ակտիվացված ածխի փոշով խոզանակով մաքրիր ատամներդ, արդյունքը կնկատվի արդեն 1 շաբաթ անց: Այս միջոցի համար ատամի առանձին խոզանակ օգտագործիր:

11. Վերացնում ենք աչքերի տակի կապտուկները
Կպահանջվի 1 բաժակ սառը կաթ և 2 կտոր բամբակ: Բամբակը թրջիր կաթի մեջ և դիր աչքերիդ տակ:

12. Իդեալական սանրվածք
Որպեսզի մազերը չէլեկտրականանան, ափերդ թրջիր հանքային ջրով և շոյիր մազերդ: