Ես չգիտեմ նման ցածր քայլերով զբաղվողներն ովքեր են, բայց այն, որ նրանց կյանքը հետաքրքիր չէ, դա հաստատ կարող եմ ասել. Մարիամ Մելիքյան
Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը, ով չափազանց հաճախ է հայտնվում քննադատությունների կենտրոնում, Instagram-ի իր էջում կոշտ գրառմամբ պատասխանել է իր լուսանկարների ներքո բացասական մեկնաբանություններ գրող հետեւորդներին:
«Բղավեք մեջքի ետեւում, ինչ կուզեք եւ խոսեք աչքերից հեռու, ինչ կպատահի: Մինչ դուք ապրում եք իմ կյանքով, ձեր կյանքը ոչ մի տեղ չի շարժվում»: Այսպես է արտահայտվել Մարիամը, իսկ նրան այս քայլին դրդելու պատճառների մասին դերասանուհու հետ խոսել է Life.panorama.am-ը:
«Իրականում իմ կյանքի, տրամադրության կամ ապրելակերպի վրա վատ կոնտեքստով մեկնաբանությունները, որեւէ կերպ չեն կարող ազդել: Ես չգիտեմ նման ցածր քայլերով զբաղվողներն ովքեր են, բայց այն, որ նրանց կյանքը հետաքրքիր չէ, դա հաստատ կարող եմ ասել»,- նշեց Մարիամը:
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ իր գրառման պատճառը բարկությունը չէ. «Դա հերթական միտքն էր, որով ցանկացա կիսվել: Դրանից առաջ նկար էի տեղադրել, որի ներքո մեծ թվով մեկնաբանություններ էին հայտնվել: Գիտեք, այն, որ կանայք են չարախոսում, ես ինչ-որ տեղ հասկանում եմ, քանի որ մտածում եմ նախանձում են, բարկանում, որ նրանց կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել, բայց երբ տղամարդիկ են գրում, օրինակ, թե ես շրթունքներս շատ եմ լցրել, այ դա արդեն զզվելի է: Կիսաշրջազգեստով տղամարդկանցից ալերգիա ունեմ»,- հավելեց նա:
Դերասանուհին խոստովանեց, որ ժամանակ առ ժամանակ իր գրառումները, որեւէ կերպ չեն ազդում վատ մեկնաբանություններ գրողների վրա. «Իմ գրառումներից նրանք չեն փոխվի, նրանք շարունակելու են վարվել նույն կերպ: Ի վերջո, իմ գրած մի գրառումը նրանց կյանքը չի հետաքրքրացնելու, որ նրանք դադարեն իմ մասին հետաքրքրվել կամ մեկնաբանություններ գրել»,- ավարտեց նա: