Լիլի Մորտո.Ինձ համար շատ դժվար է ապրել Հայաստանում.մարդիկ ինձ վերաբերվում են ինչպես...
Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Мужское/Женское» հաղորդման նոր թողարկման ժամանակ Լիլի Մորտոն պատմել է Հայաստանում ապրելու դժվարությունների մասին: Համացանցում հայտնվել է թողարկման հատվածներից մեկը, որում Լիլին զբոսնում է Հյուսիսային Պողոտայում.
«Ես Հայաստանի ամենագեղեցիկ բարբին եմ, բայց ինձ շատ դժվար է այստեղ ապրելը, քանի որ մարդիկ ինձ վերաբերվում են ինչպես թեթեւ վարքի տեր աղջկա»,- ասում է Մորտոն (դիտել 25:25 րոպեից):
Տեսանյութում կա նաեւ մեր համաքաղաքացիների կարծիքը Մորտոյի արտաքինի վերաբերյալ.
«Դա Հայաստանի համար խայտառակություն է»,- Լիլիի արտաքինի մասին ասում է մի երիտասարդ:
Իսկ մենք հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլի Մորտոն պատմել էր, թե ինչպես է մեկնել Մոսկվա եւ մասնակցել հաղորդման նկարահանումներին:
«Հաղորդման թեման կենդանի տիկնիկներն էին, ինչի համար էլ արտերկրից Մոսկվա էր ժամանել ամբողջ աշխարհում ամենահայտնի Քեն տիկնիկը՝ Ռոդրիգո Ալվեսը: Նա փնտրում էր իր Բարբի տիկնիկին :) Բարբիի նման երեք աղջիկների էին հրավիրել որպես հյուր, որոնցից մեկը ես էի»,- ասել է նա: