Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել Պետք է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից՝ նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը: «Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց): Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: