Սկանդալային միջադեպ Երևանի երթուղային տաքսում. Ոսիկանության մայորի և վարորդի վեճը դարձել է համացանցի հիթ
Երեկ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Երևանի երթուղային տաքսիներից մեկում վարորդի ու ոստիկանության աշխատակցի միջև ծագած վեճը: Վերջինի խոսքերով էլ ինքը կոչումով մայոր է և իրավունք ունի չվճարել վարորդին ծառայության դիմաց: Այս փաստն էլ զայրացրել էր վարորդին, ով բողոքում էր, թե ոստիկանության աշխատակիցը պարտավոր է վճարել երթուղային տաքսու ծառայությունից օգտվելու համար՝ անկախ կոչումից: Ակնհայտ է, որ մեր հարգարժան ոստիկանը «խառնել» էր զինվորին ոստիկանի հետ և խոսում էր ինչ-որ օրենքից ու իրավունքներից...