Այս տղամարդն ունի աշխարհի ամենամեծ ընտանիքը. Միայն տեսնեք, թե որքան է նրանց ընտանիքի անդամների թիվը և որտեղ են նրանք բնակվում
Զիոնա Չանան ապրում է 100 սենյակ ունեցող հանրակացարանում:
Նրա կանայք հերթականությամբ կիսում են Զիոնայի հետ անկողինը:
Նրանցից պահանջվում է 30 հավ մեկ ընթրիք պատրաստելու համար:
Չանանը աշխարհի ամենամեծ ընտանիքի գլուխն է և ասում է, որ օրհնված է 39 կին ունենալու համար: Նա ունի 94 երեխա, 14 հարս և 33 թոռ: Նրանք ապրում են 100 սենյակ ունեցող հանրակացարանում Հնդկաստանի Միրզորամ նահանգի Բաքթվանգ գյուղում:
Այս ընտանքը կազմակերպված է ռազմական կարգապահությամբ, իսկ ամենատարեց կինը՝ Զաթիանգին, հսկում է երիտասարդ կանանց, որպեսզի նրանք զբաղվեն տնային տնտեսությամբ, մաքրությամբ և ճաշի պատրաստմամբ:
Բնականաբար, Պարոն Չանան տարօրինակ կրոնական կառույցի գլուխ է, որը հնարավորություն է տալիս այքան կին ունենալ, որքան ցանկանում ես: Նա նույնիսկ մի անգամ մեկ տարում ամուսնացել է 10 կնոջ հետ: The Sun լրատվականին տված հարցազրույցում նա նշել է, որ ամենաերիտասարդ և գեղեցիկ կանայք քնում են իր սենյակին մոտ, մինչ առավել ծերերը՝ հնարավորինս հեռու:
Նրա 35-ամյա կինը, որն ամենաերիտասարդն է, խոստովանել է, որ Չանան իր համար ամենակարևորն է աշխարհում և ամենագեղեցիկը՝ գյուղում: