Մшրմնшվաճшռների խnuքերը nւ լկտի պшhվшծքը шպշեցրեց տղшմшրդnւն…Սեքuի բnլnր ձևերն nւ գները Երևшնյшն լճnւմ
Երեւանյան Լճի տարածքում վերջին 6 ամիսների ընթացքում մարմնավաճառների թվի կտրուկ նվազում է նկատվում: NEWS.am-ի թղթակիցն այցելեց Երեւանյան լճի տարածք` պարզելու, թե ո՞րն է պատճառը եւ, ո՞ւր են մարմնավաճառները:Հիշեցնենք, որ մարմնավաճառությամբ զբաղվելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ: Նրանք իրենց գործունեության համար պատժվում են միայն վարչական տուգանքով: Իսկ օրենքի վերջին փոփոխությունները պարզվում է ազդել են նաեւ մարմնավաճառների գրպանի վրա: Եթե մարմնավաճառությամբ զբաղվելու համար նրանք հայտնաբերվելու դեպքում վճարում էին 2 հազար դրամ, ապա վերջին ամիսներին վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունից հետո առաջին անգամ տուգանվում են 20 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում` 40 հազար դրամով :