Ուղեղի վիրահատությունը սարսափելի հետևանք ունեցավ Մայքլի համար.նա սկսեց մահու չափ ատել կանանց այս տեսակին
Ուելսից 47-ամյա Մայքլ Ուիլյամսը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝« շիկահերների նկատմամբ ատելության» պատճառով: Ըստ Daily Mail- ի, ուղեղի վիրահատությունից հետո տղամարդը սկսել է ատել շիկահեր աղջիկներին և մշտապես զենք է կրում:
Հինգ տարի առաջ Միքայել Ուիլյամսը վիրահատության էր ենթարկվել ուղեղի ուռուցքը հեռացնելու համար, եւ այդ ժամանակից ի վեր ատելություն է տածում շիկահերների նկատմամբ:Կալանավորվելուց հետո, Մայքլը խոստովանել է ոստիկանին, որ ուզում է սպանել շիկահեր կանանց: Բացի այդ, նա սպառնացել էր հարցաքննություն վարող սպային, եւ խոստացել սպանել նրա երեխաներին:
Հոգեբույժները չեն կարողանում հասկանալ՝ արդյոք Մայքլ Ուիլյամսի վարքագիծը կապված է ուղեղի վիրահատության հետ: Այնուամենայնիվ, նախքան վիրաբուժական միջամտությունը տղամարդը ագրեսիա չի ցուցաբերել ուրիշների հանդեպ եւ երբեք չի հայտնվել ոստիկանական բաժանմունքում: Դատավոր Պոլ Թոմասը նշել է, որ սա չափազանց անհանգստացնող եւ տխուր իրադարձություն է: Մայքլը դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Եթե նրա վարքագծի մեջ ոչինչ չփոխվի, ազատազրկման ժամկետը կարող է երկարաձգվել: