Ուսուցչուհուն վտարել են դպրոցից տնօրենի հետ սեքսով զբաղվելու լուսանկարները համացանցում տեղադրելու համար
39-ամյա ուսուցչուհի Էննի Սեյֆուլը Բրոնքսի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ ինտիմ բնույթի լուսանկարներով էր փոխանակվում: Մասնավորապես նրանք միմյանց ուղարկում էին իրենց սեքսով զբաղվելու ֆոտոները, որոնք արվել էին դպրոցի դասասենյակներում. հայտնում է The Sun լրատվականը:
Այնուամենայնիվ, նրան չեն վտարել դպրոցից, այլ մեկ տարով արգելել են դասավանդել: Ըստ Էննիի՝ լուսանկարները կեղծ են, բայց նա հավելում է նաև, որ դրանք տարածվել են իր նախկին ընկերոջ կողմից վրեժ լուծելու նպատակով:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ նրա նոթբուքում այդ լուսանկարները հայտնվել են կանխամտածված և հավանականորեն այլ մարդու կողմից: Հիմա Էնին, ով ունի անչափահաս որդի, պատրաստվում է դատի տալ դպրոցին՝ անարդացիորեն իրեն աշխատանքից հեռացնելու համար: