Աղջիկն ասել է մորը, որ ուզում է հավերժ վեց տարեկան լինել, իսկ մեկ շաբաթ անց մահացել է
Վեցամյա Լիլա Այրեսը Լինքոլնից (Մեծ Բրիտանիա), լույս աշխարհ էր եկել առանց իմունային համակարգի և միշտ տառապում էր առողջական խնդիրների պատճառով։ Մահից մեկ շաբաթ առաջ նա ասել էր մորը, որ կուզենար հավերժ վեց տարեկան մնալ։
Փետրվարի 26-ին առավոտյան արթնանալով՝ փոքրիկն ասել է ծնողներին, որ գլխացավ ունի։ Մի քանի ժամ անց նա արդեն չէր կարողանում ոտքի կանգնել, և անհանգստացած ծնողները շտապօգնություն են կանչել։
Հիվանդանոցում փոքրիկն արդեն անգիտակից է եղել։ Հինգ օր անց բժիշկները հայտնել են ծնողներին, որ նրա ուղեղն այլևս ակտիվ չէ և ժամանակն է նրան հրաժեշտ տալու։ Այդ դժբախտ դեպքից մեկ շաբաթ առաջ, աղջիկն ասել էր մորը, որ միշտ ուզում է վեց տարեկան մնալ։ Աղջիկը գիտեր, որ հիվանդ է, և իմունիտետի բացակայության պատճառով շատ ժամանակ հիվանդանոցում էր անցկացնում, սակայն նա դպրոց էր հաճախում և հիմնականում լավ տրամադրություն էր ունենում։
Բժիշկները կարծում են, որ փոքրիկի մահվան պատճառը սեպսիսն է եղել։ Այժմ նրանք փորձում են հասկանալ, թե ինչն է դարձել այդ վտանգավոր հիվանդության պատճառը։