Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Ընկերս գնաց այլ երկիր, ես չսպասեցի նրան և ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ. Իրինա Դանիելյան

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում շոուբիզնեսցիները պատմում են իրենց անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագներ: Նրանք կատարում են անկեղծ խոստովանություններ, նշում, թե անձնական կյանքում գործած քայլերից որոնց համար են ափսոսում, իսկ որոնք են հիշում ջերմությամբ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Իրինա Դանիելյանն է:

Նա այն համոզման է, որ «Առաջին սերը երբեք չի մոռացվում» պնդումը չափազանցված է. «Հիմա սկսեցի մտածել՝ ով է եղել իմ առաջին սերը: Այնպես չէ, որ մոռացել եմ, բայց չեմ հիշում՝ ով է եղել առաջինը: Առաջին սերը հասուն սեր չէ, չգիտես՝ իր հետ ինչ անես (ծիծաղում է): Ավելի հասուն սերը, ինձ թվում է, տարիքի հետ է գալիս: Իսկ առաջին սիրո դեպքում մեր էմոցիաները մեզնից առաջ են ընկնում, այնինչ` կյանքը ճիշտ դասավորելու համար էմոցիան անհրաժեշտ է, բայց բավարար չէ, նաեւ մտածել է պետք»: Նա պատմեց, որ առաջին անգամ ընկեր ունեցել է 19-20 տարեկանում: Այդ տղան, ի դեպ, արվեստի ոլորտի հետ կապ չուներ, այլ բնագավառից էր: Նրանց հարաբերությունները, սակայն, շարունակական չեղան. «Ամեն ինչ բավական լուրջ էր, բայց մեր միջեւ ոչինչ չստացվեց, որովհետեւ որոշ ժամանակ ստիպված էինք իրարից հեռու լինել, կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Ընկերս գնաց այլ երկիր, նրա կողմից խոստումներ, իհարկե, եղան, պայմանավորվել էինք, որ պետք է իրար սպասեինք, բայց երեւի թե ես համը հանեցի, չսպասեցի նրան, իսկ հետո ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Իր առաջին սիրուն դերասանուհին հանդիպում է մի քանի տարին մեկ, նրանք տեղյակ են միմյանցից, սակայն անցյալի հետ կապված թեմաներ երբեք չեն շոշափում. «Ամեն ինչ անցել-գնացել է, մնացել են միայն ջերմ, ընկերական հուշեր: Գիտեմ, որ նա էլ է ընտանիք կազմել»,-ասաց դերասանուհին: Նա խորհուրդ տվեց երբեք չսեւեռվել անցյալի վրա, ամեն բան թեթեւ տանել եւ նայել առաջ. «Թող լավ հիշողությունները մնան, վատերը՝ ոչ: Եթե անընդհատ վատը հիշենք, դառը կյանք կունենանք: Ինձ թվում է՝ մարդու ուղեղը հաճախ ընտրություն է անում եւ հիշում է միայն լավը»:

Նյութի աղբյուրը՝ այստեղ