Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրեց հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարտի 24-ին և 27-ին Երևանում էստոնիայի և Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:
Նշենք, որ 2017թ.-ի Հայաստանի լավագույն մարզիկները ստացել էին Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ։
2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներն են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը, Տիգրան Կիրակոսյանը