Ես սիրված եմ, սիրում եմ ու երջանիկ եմ. Իննա Խոջամիրյան
Որոշեցի տարեդարձիս բոլոր լա՜վ նկարներից ընտրել ոչ թե ամենագեղեցիկն ու ստացվածը, այլ ամենաանկեղծը…
Բացի նրանից, որ այդ օրն այդպես էլ չկարողացա հույզերս արտահայտել՝ մի քանի անգամ մտքերս հավաքեցի, ոտքի կանգնեցի ու նորից հուզվելուց հետո ոչինչ չկարողացա ասել, հաջորդ 2-3 օրերին ևս միևնույն է, չկարողացա անել դա…Պարզապես հենց ծննդյանս օրը հասկացա ինչ է նշանակում շոկ ապրել ու պապանձվել…Բառացիորեն…Երբ տեղյակ լինելով քո վատ տրամադրության ու «տանը նստելու» որոշման մասին՝ շուրջ 20 հոգի մի մարդու նման պայմանավորվում, կազմակերպում, հավաքվում են ու քեզ «բերում» քո սեփական ծննդյան տոնին, և այդ ամենն այնպես անում, որ դու մի րոպե անգամ չես կասկածում և մտքովդ չի անցնում, որ ընկերուհուդ հետ սուրճ խմելու փոխարեն գնում ես Իննայի «Puchik Party»-ին…Պապանձվելու բան է…(Չնայած վերջին 5 րոպեներին, երբ դեպքի վայր էի հասնում՝ մի քանի հոգու տարօրինակ զանգերն ու հակասական խոսքերը ստիպեցին ինչ-որ բան կասկածել, բաա՜)… Նույնիսկ հիմա չեմ կարող զգացումներս, հույզերս, ապրումներս գոնե թռուցիկ նկարագրել…ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ յուրաքանչյուրիդ, շնորհակալ եմ իմ 22 տարիների ամենաերջանիկ, ամենաբացառիկ, ամենահուզառատ ու անմոռանալի ծնունդն ինձ ՆՎԻՐԵԼՈՒ համար…Ես Ձեզ այնքա՜ն եմ սիրում…Ամենաանշահախնդիր ու անկեղծ սիրով…
Ես սիրված եմ, սիրում եմ ու երջանիկ եմ…………ՄԵՐՍԻ…………