Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Նաիրա Մովսիսյանի 30-ամյակի տպավորիչ խնջույքը, անակնկալներն ու նվիրական երազանքը

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների ու հարազատ մարդկանց հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր, իսկ Tert.am Life–ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հետաքրքիր պահերը։

Նաիրան պատմեց, որ տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից. «Երբ ծնունդս սկսվեց, ես աշխատում էի։ Մեր ակումբի երգչուհի Լիլին տորթիկով, մոմով Happy birthday երգելով շնորհավորեց ինձ, ինչից հետո սկսվեցին մյուս շնորհավորանքները։ Ինձ համար մեծ անակնկալ էր նաև «Աստղածնունդ» հաղորդման անակնկալ այցը»։

Նաիրայի խոսքով՝ յուրաքանչյուր տասնամյակի սկիզբը բեկումնային է լինում իր կյանքում և փոփոխությունների սկիզբ է ազդարարում։ Ի տարբերություն շատ կանանց, նա տարիքից չի վախենում, ասում է` ընդամենը 20 տարեկան է:

 

«30–ամյակս ինձ համար ազդարարում է վերածննդի սկիզբ, որովհետև ես 10 տարի սպասել եմ 30–ամյակիս։ Ես չեմ վախենում տարիքից, որովհետև այն, ինչ ուզում էի ունենալ մինչև 30 տարեկան, ունեցա։ Դա ասում եմ վստահ և 2 ոտքերիս ամուր կանգնած,– ասաց նա ու հավելեց, որ հաջողությունները վերաբերում են թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքին։ –Ես ուզում էի մինչև 30 տարեկան մեքենա և իմ ուզած տունն ունենալ, ունեցա, 2014–ին երազանքս երեխա ունենալն էր, ունեցա։ 30–ում էլ ի՞նչ պիտի ուզեմ, բացի ընտանիքից։ Նախորդ 10–ամյակի երազանքներիս մեջ ընտանիք ունենալն էլ էր մտնում, դրա համար հասցրեցի նաև դա ունենալ:) 30–ում ինձ խորապես կարող է հուզել միայն ընտանիք ունենալու փաստը»:

Տորթի մոմերը փչելիս էլ Նաիրան հենց այս մասին է երազանք մտապահել։ «Ինձ համար ամբողջ կյանքում առաջնայինը եղել է ընտանիքը։ Կինն ունի առաքելություն` լինել կատարյալ կին և երեխաների համար կատարյալ մայր։ Ես դեռ մի երեխա ունեմ, բայց ուզում եմ էլի բալիկներ ունենալ»,– նկատեց նա։

Նաիրայից հետաքրքրվեցինք` արդյոք մոտ է նաև այս երազանքի իրականացմանը, պարզվեց` դեռ ոչ։ Դիտարկմանը, որ նախորդ տարի նա ավելի լիահույս էր խոսում այս թեմայով, արձագանքեց. «Ոչինչ չկա, որովհետև դեռ ժամանակ չունեմ, սակայն եթե պահը գա ա, ինքնըստինքյան, ամեն ինչ կստացվի»։

 

Խոսելով ամենատպավորիչ նվերների մասին` Նաիրան հիշատակեց լուսանկարիչ Արուսիկ Մարկոսյանի նվերը. «Նա նախորդ տարի էլ էր նկարել իմ ծնունդը։ Այս տարի փոքր շրջանակի մեջ նվիրեց նախորդ տարի իր արած նկարը, շատ գեղեցիկ էր, չէի սպասում,– ասաց նա ու հավելեց, որ շատ տպավորիչ ծնունդ է ունեցել։ –Շատ հյուրեր ունեի, որոնց թվում այն մարդիկ էին, ովքեր, իսկապես, պետք է լինեն կողքիս։ Իհարկե, կային նաև մարդիկ, որոնց այս ընթացքում մաղել եմ և ներկա չէին։ Մաղվելու պրոցեսը շատ բնականոն է։ Մարդը պետք է անջատված ապրի, որպեսզի չմաղի մարդկանց»։

Անդրադառնալով խնջույքի գունային ընտրությանը` սևի և ոսկեգույնի համադրությանը` Նաիրան ասաց, որ ամեն ինչ սկսվել է ոսկեգույն զգեստից, որին համապատասխանեցրել են ամեն ինչ։ Դերասանուհու խոսքով` ինքը չի մասնակցել կազմակերպչական հարցերին, այդ ամենն իրականացրել է իր մենեջերը` Հերմինեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի