Plus-size մոդել Էշլի Գրեմը ինտիմ լուսանկարներ է հրապարակել
Աշխարհում ամենահայտնի Plus-size մոդելներից մեկն` Էշլի Գրեմը, լուսանկարվել է կանադական Addition Elle ընկերության ներքնազգեստների գովազդում: Ներքնազգեստների այս շարքն ստացել է Purple Rain անվանումը:
Գրեմը նշել է, որ արդեն երկար ժամանակ է աշխատում ընկերության հետ, ու նրանք ներքնազգեստներ են ստեղծում բոլոր կանանց համար: Նշվում է, որ ներկայացված ներքնազգեստների արժեքը տատանվում է 30-95 դոլարի սահմանում: