Տղան պատրաստվում էր ամուսնանալ հաշմանդամի սայլակին գամված աղջկա հետ, սակայն Աստծո կամքով հարսանիքի օրն իսկական հրաշք տեղի ունեցավ (Ֆոտոշարք)
Այն պահը, երբ հարսնացուն հոր թևն ընկած մոտենում է խորանում կանգնած փեսային, միշտ էլ հուզիչ է:
Այս զույգի համար էլ այդ պահն առանձնահատուկ էր:
25-ամյա Ջեկի Գոնչերը վզից մինչև ոտքերը պարալիզացվել էր 17 տարեկանից:
Լողով զբաղվելու ընթացքում ողնոշարի վնասվածք ստանալիս բժիշկները նրան ասել էին, որ հնարավոր է այլևս երբեք չքայլի:
Նախկին մարզուհու համար շատ դժվար էր համակերպվել այդ մտքի հետ: Նա չէր պատրաստվում հանձնվել և արդեն կես տարւ հետո կարող էր կանգնել ոտքերի վրա:
Այդուհանդերձ, հաջորդ 8 տարիներին նա շարժվում էր սայլակով: Ջեկիի համար ամենադժվարն այն էր, որ նա այլևս չէր կարող սպորտով զբաղվել:
Բայց հարսանիքից մեկ տարի առաջ նա իր համար նպատակ էր դրել սովորել կանգնել ոտքերին և անգամ քայլել:
Աղջկա փեսացուն գիտեր այդ մասին, սակայն միևնույն է չկարողացավ զսպել իր զգացմունքները, երբ տեսավ, որ իր հարսնացուի մոտ իրոք ամեն ինչ ստացվել է:
Ջեկին վեր կացավ սայլակից, կարողացավ քայլել դեպի խորան և անգամ պարել հարսանեկան պարը:
Դեռ մեկ տարի առաջ նա կարողանում էր ոտքի վրա կանգնել 30 րոպե, իսկ հարսանիքին 45 րոպե և 5 ժամանոց տոնախմբության մեծ մասի ընթացքում:
Կյանքի և Աստծո նկատմամբ անհավանական ուժն ու կամքը և իհարկե, սիրելի մարդու աջակցությունն օգնեցին նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info-ն