5 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ անկանխատեսելի և ծանր իրավիճակներից
Երբեք չգիտես, թե որտեղ և երբ կյանքը ձեզ նոր փորձության առաջ կկանգնեցնի: Որպեսզի դուք կարողանաք արագ և առանց խնդիրների լուծել կյանքի կենցաղային փորձությունները, մենք ձեզ կտանք մի քանի խորհուրդ:
Արագ մեխել մեխը
Մեխն արագ մեխելու համար սուր մասն ընդամենը պետք է օճառոտել:
Ինչպես մեծացնել կոշիկների չափսը
Եթե նոր կոշիկները սեղմում են ձեր ոտքերը, ապա դրանք կարելի է լայնացնել տան պայմաններում առանց հատուկ գործիքների օգտագործման:
Պոլիէթիլենային տոպրակի մեջ լցրեք ջուր և լավ կապեք: Տեղադրում ենք տոպրակը կոշիկի մեջ և դնում սառնարանը, սպասում, մինչ ջուրը լիովին սառչի: Այս գործողություններից հետո կոշիկը մեծանում է 1,5-2 չափսով:
Ինչպես արագ սառեցնել խմիչքը
Յուրաքանչյուր խմիչք կարելի է արագ սառեցնել ճնշման տակ գտնվող օդի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ուղղակի տարան դնել ուրիշ տարայի մեջ և սեղմված օդի գլանակի միջի հոսքն ուղղել տարային:
Ավելի քիչ փոշի վերանորոգման ժամանակ
Էլեկտրական պտուտակի աշխատանքի ժամանակ ամբողջ սենյակը փոշոտվում է: Որպեսզի խուսափեք դրանից, պետք է օգտագործեք հասարակ միանգամյա օգտագործման պլաստիկ բաժակ:
Մինչ աշխատանքը սկսելն, ուղղակի ամրացրեք բաժակը պտուտակի վրա: Ամբողջ փոշին կհավաքվի նրա մեջ:
Քրտնած ապակիներ
Որպեսզի ավտոմեքենայի դիմապակին գոլորշուց չքրտնի, ներքևի հատվածում հասարակ գուլպա դրեք, որի մեջ լցված է կատուների զուգարանի համար նախատեսված ավազ: Այն կհավաքի օդից ամբողջ խոնավությունը, որի պատճառով ապակիները քրտնում են: