Գիտնականը պարզել է՝ ինչ է լինում մարդու հետ մահվանից հետո
Հետազոտողը համոզված է, որ մարդու կյանքը նման է բազմամյա բույսի. այն միշտ «վերադառնում» է՝ տիեզերքում կրկին ծաղկելու համար: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեր գիտակցության շնորհիվ է, կարծում է Լանցը: Նա համոզված է նաև, որ մարդիկ հավատում են մահվանը, քանի որ նրանց այդպես են սովորեցնում կամ էլ այն պատճառով, որ մարդու գիտակցության մեջ կյանքն ասոցացվում է ներքին օրգանների կենսունակության հետ:
Լանցը պնդում է՝ մահը կյանքի ավարտ չի նշանակում, այն իրենից ներկայացնում է գոյություն մեկ այլ՝ զուգահեռ աշխարհում:
Ֆիզիկայում «Տիեզերքների անսահմանության» թեորիա կա, որը ենթադրում է մի քանի տիեզերքների գոյություն՝ տարբեր մարդկանց ու իրավիճակների իր դրսևորումներով. այն ամենն, ինչ կարող է կատարվել, արդեն կատարվում է՝ ինչ-որ մի տեղ, նշանակում է՝ մահ չկա: