Միակ բանը , որ սեքսից առավել ցանկանում են տղամարդիկ , բայց չեն խոստովանում
Տղամարդիկ բոլորովին չեն ուզում վիրավորել կանանց , իսկ կանայք ցանկանում են , որ տղամարդիկ իրենց հասկանան, բայց իրենք տղամարդկանց վերաբերյալ իրենց պատկերացումներում կարծրատիպերից այն կողմ չեն անցնում և այդպես էլ անհաղորդ են մնում ողջ ճշմարտությանը :
Իրականում տղամարդկանց պետք է քնքշություն և հանգստի զգացում: Տղամարդը կամենում է կնոջ հետ բոլորովին այլ անձնական աշխարհ ունենալ: Սիրած կնոջ թեթև հպումը ունակ է բարձրացնելու նրա տրամադրությունը և նոր բարձունքներ նվաճելու խթան դառնալու: Սակայն տղամարդը վախենում է խոստովանել դա, քանի որ, նրա կարծիքով , դա ակնհայտ է . նա վախենում է նաև թույլ և փափկասիրտ երևալուց:
Տղամարդը պետք է սեր զգա : Պակաս կարևոր չեն կնոջ արտաբերած խոսքերը. դրանք կարող են ինքնավստահություն ներշնչել տղամարդուն և ամեն ինչ փոխել ձեր շուրջը :
Տղամարդիկ կամենում են, որ իրենցով հետաքրքրվեք : Բավական է ընդամենը հարցնել նրանց, թե ինչպես անցավ օրը: Բայց կա մի նրբություն. չպետք է ձեր հարցերը հարցաքննության վերածվեն, հատկապես երբ նա ազդեցիկ պաշտոնյա է:
Տղամարդիկ կամենում են նաև, որ իրենց ջանքերը գնահատվեն: Ահա թե ինչ խոսքեր են նրանք ակնկալում լսել ձեզանից :
1. «Ես ուրախ եմ, որ դու մեզ այստեղ բերեցիր, շնորհակալություն»:
2. «Դու կեցցես. այնքան ես աշխատում և ջանք թափում մեր ընտանիքի բարօրության համար»:
3. «Դու այնքան լավ հայր ես և ամուսին. ես քեզ սիրում եմ դրա համար»:
4. Երբ նա կառաջարկի ձեզ արձակուրդն անցկացնելու իր տարբերակը, ուրախ արձագանքեք. « Գրողը տանի , հրաշալի է»:
5. Երբ նա աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան դռների մոտ և ժպտալով ասեք. «Ես այնքան ուրախ եմ քեզ տեսնելու համար»:
6. երբ նա վատ է զգում ինչ-որ պատճառով, գրկեք նրան և նուրբ ասեք. «Մի մտահոգվիր, ամեն ինչ լավ կլինի»:
7. Սեքսից հետո պետք չէ անմիջապես անցնել կենցաղային խնդիրներին: Նա ուզում է ձեզանից լսել այս խոսքերը. «Ես հիացած եմ, դու առաջվա պես ուժեղ ես»: