Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Sport

Հաստատվել է ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի քանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար կառավարության հաստատմանը ներկայացնել 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից՝ 140 տեղ առկա ուսուցմամբ, 239 տեղ՝ հեռակա ուսուցմամբ, 95 տեղ՝ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ՝ ինտերնի կրթական ծրագրով, իսկ ևս 13 տեղ՝ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

Ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերն են ներկայացրել 12 կառույց ու մի շարք բուհեր, այդ թվում նախարարություններ, Գիտությունների ազգային ակադեմիան, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամը, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը և այլն:

Օրդինատուրայի կրթական ծրագրով իրենց հայտերն են ներկայացրել ՀՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունները, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը:

Դոկտորանտական կրթական ծրագրով հայտեր են ներկայացրել Պետական կառավարման ակադեմիան, Գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ–ն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները:

Յուրաքանչյուր տարի գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական և դոկտորանտական կրթական ծրագրով տեղերը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Միաժամանակ՝ ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը:

2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինեն 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ, իսկ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ օրդինատուրա ընդունելության տեղերը 95 են: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ կլինեն 12–ը: Դոկտորանտուրա ընդունելության տեղերն ընդամենը 13–ն են՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում