Սպանությունից 2 տարի անց այս լուսանկարի միջոցով պարզեցին աղջկա սպանությունը.․․
2015 թ.-ի մարտի 5-ին կանադական Սասկաչևան քաղաքը ցնցեց սարսափելի սպանության լուրը։ Վաղ առավոտյան անցորդները գտել էին 18-ամյա խեղդամահ արված Բրիթնի Գարգոլի անշնչացած մարմինը։ Աղջկան խեղդամահ էին արել, ավելին՝ կողքին թողել էին սպանության գործիք գոտին։ Երկու տարի շարունակ ոստիկանությունը փնտրում էր հանցագործին, բայց ապարդյուն։ Բայց վերջերս քննիչներից մեկը Բրիթնիի ընկերուհու՝ Շայեն Ռոուզ Անտուանի ֆեյսբուքյան հաշվում մի սելֆի նկատեցին, որն արվել էր սպանությունից ժամեր առաջ։ Ավելին՝ լուսանկարում Շայենը կրում էր սպանության գործիք գոտին։
Ճնշումների տակ նա խոստովանեց, որ ընկերուհու հետ վիճել են գինովցած վիճակում, ու չի էլ հիշում, թե ինչպես է սպանել նրան։ Մինչ այդ նա հայտարարում էր, որ ընկերուհու հետ գնացել են բար, հարբել, իսկ հետո Բրիթնին անծանոթ տղամարդու հետ հեռացել է։ Ամեն ինչ պարզ դառնալուց հետո Շայենն ընդունել է մեղքն ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման։