Երբ տղայի ընկերները զոհվեցին, նա համացանցում հրապարակեց ՍԱ, որը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել
Վերջերս Ռուսաստանի «Դոն» մայրուղում սարսափելի ավտովթար է տեղի ունցել. Mitsubishi Pagero Sport-ը մոտ 120 կմ/ժ արագությամբ բախվել է բեռնատարին, որը ճամփեզրին կանգնել էր թերության պատճառով:
Վթարի հետևանքով մեքենան վերածվել է երկաթի ջարդոնի, ավտոմեքենայի բոլոր 3 ուղևորները տեղում զոհվել են:
Տեսագրող սարքի սքրինշոթը վթարից մեկ վայրկյան առաջ…
Տեսագրող սարքի տեսագրության մեջ երևում է, որ բոլոր 3-ը՝ ներառյալ վարորդը, քնել են:
1) Կենտրոնացում
Նախ՝ փորձիր նայել քո կողքի առարկաներին, հետո կենտրոնացիր ճանապարհի վրա: Նորից հայացքդ ուղղիր, օրինակ, ավտոմեքենայի սարքերին: Սովորական վիճակում աչքն արագ հարմարվում է և գործնականում ակնթարթորեն կարող է ֆոկուսը կարգավորել: Բայց եթե ուզում ես քնել, աչքերդ սառչում են և կարող են արագ վերաուղղորդվել մի առարկայից մյուսի վրա:
2) Տեսողական խաբկանք
Եթե մարդիկ և օբյեկտները հեռվից մի բան են թվում, իսկ մոտենալով՝ այլ բան են երևում, ժամանակն է խուճապի: Բանն այն է, որ ուղեղը շատ ավելի արագ է քնում, քան փակվում են աչքերը: Եվս մի քանի վայրկյան, և գիտակցությունը կանջատվի:
3) Աչքերը թարթելու պահը
Երբ ուզում ես քնել, տպավորություն է ստեղծվում, որ շատ երկար ես աչքերդ թարթում: Երբ աչքերը թարթելն ակնհայտ է դառնում, դա առաջին և գլխավոր նշանն է, որ առաջ գնալ կտրականապես արգելվում է:
4) Ալարել
Երբ ուղեղդ պարզ է, 18-ը 3-ով բազմապատկելը դժվար չէ: Սակայն երբ քունն արդեն վրա է հասնում, ոչ միայն չես ուզում բազմապատկել, այլև խոսել: Ուստի պետք է խոսել, այդպես սրահում քնելու հավանականությունը փոքր է:
5) Փոքր խախտումներ
2-3 անգամ մոռացել ես հեռակա լուսարձակումը մոտակայի փոխել, պատահաբար կանգնել ես կանաչ լույսի տակ: Դրանք դատարկ բաներ չեն, ժամանակն է քնելու:
Բացի դրանից՝ վարորդին պետք չէ հարցնել, օրինակ՝ «Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է», «Քնել չե՞ս ուզում», պատասխանը միշտ մեկը կլինի: Նրան պետք է տալ հարցեր, որոնց հնարավոր չէ մեկ վայրկյանում պատասխանել, որոնց դեպքում պետք է մտածել: Դրանք կարող են լինել հարցեր վերջին բնակավայրի մասին, որի կողքով անցել եք, մի կետից մյուսի հեռավորությունը, վերջնակետ հասնելու ժամանակի մասին: