Ինչպիսին է վարչապետի առանձնատունը՝ հսկա պարիսպներից ներս (լուսանկարներ)
Կարեն Կարապետյանի առանձնատունը, որը գտնվում է «Երազ» թաղամասում իրական ապարանք է հիշեցնում: Ապրելու, աշխատելու և հանգստի համար վարչապետն ընտրել է հենց այս թաղամասն ու տունը կառուցել դեռ այն ժամանակ, երբ թաղամասում դեռ մի քանի տներ են եղել: Ընդարձակ, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ջրավազաններ, բիզնես կենտրոններ. կարճ ասած` այս առանձին քաղաք թաղամասում է անցկացնում իր հանգիստը ՀՀ վարչապետը:
Նախկինում միայնակ հսկա ապարանքն այժմ հայտնվել է շենքերի շրջափակման մեջ՝ բոլոր կողմերից էլ առանձնատանը կից են բնակեցված ու դեռ չբնակեցված բազմահարկերը: Կողմնակի աչքից զերծ մնալու համար վարչապետն իր առանձնատունը շրջափակել է մի քանի մետր բարձություն ունեցող պարիսպներով, որոնցից այն կողմ որևէ բան ու որևէ կերպ տեսանելի չէ:
Թե ինչ պայմաններում է ապրում վարչապետը մեզ հաջողվեց ֆիքսել միայն մասամբ՝ վերևից հաղթահարելով անհաղթահարելի թվացող պարիսպներն ու լուսանկարներելով առանձնատան այգին՝ գարնանը սաղարթախիտ ծառերով, հսկա լողավազանով ու այգով մեկ ձգվող ջերմոցներով: