Երիտասարդներն առաջին անգամ ափսոսացին ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնելու համար․․․
Երկու փրկարարի ահազանգում են հասնել օգնության: Նրանք հասնում են 70-ամյա մի տատիկի տուն: Վերջինս նրանց ուղեկցում է խոհանոց և ցույց տալիս ջրատար խողովակը, որը կապված էր շորի կտորով, իսկ այնտեղից ջուր էր կաթում:
Փրկարարները տատիկին հարցնում են.
-Տա՛տ, վաղո՞ւց է կաթում:
-Այո՛, արդեն երեք օր է:
-Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չեք զանգել:
-Դե մտածեցի ձեզ նեղություն չտամ, միգուցե ուրիշները ձեր կարիքն ավելի շատ ունեին:
Տղաները միմյանց նայեցին և անցան գործի՝ փոխելով ջրախողովակը:
Տարեց տանտիրուհին փրկարարներին շնորհակալություն է հայտնում՝ ասելով.
-Շնորհակալ եմ տղաներս, արդեն երկրորդ գիշերն էր, չէի կարողանում քնել ջրի կաթոցից:
Հաջորդ ահազանգով փրկարար ընկերները գնում են մի տարեց պապիկի տուն:
Մտնելով ծերունու բնակարան՝ տղաները տեսան գրեթե կիսադատարկ մի սենյակ, անում անհրաժեշտ գործը և պատրաստվում հեռանալ:
Հանկարծ պապիկն ասում է.
-Տղանե՛ր, սպասեք:
Նա մոտենում է պահարանին, հանում այնտեղ թաքցրած օղու շիշը:
-Պապի՛կ, մենք չենք խմում:
-Տղանե՛ր, ես մենակ եմ մնացել, որդիս մահացել է ավտովթարից, կինս էլ վերջերս է մահացել: Այսօր տղայիս ծննդյան օրն է, եկեք խմենք նրա համար:
Փրկարար ընկերները լռեյլայն խմում են պապիկի հետ, ու երբ պատրաստվում էին հեռանալ, տանտերը նրանց է տալիս օղու շիշը:
Հաջորդ ահազանգի հետևից գնալուց հետո հանդիպեցինք տարեց ամուսինների:
Նրանց տանն անհրաժեշտ էր վերանորոգել ջրի հաշվիչը: Դա անելու համար մոտ մեկ ու կես ժամ աշխատանք էր պահանջվում:
Փրկարարները զանգահարում են իրենց կորդինատորին և հարցնում, թե արդյոք կարող ենք այդքան երկար ժամանակ մնալ և հենց տանտիրոտ բնակարանում կատարել վերանորոգումը:
Վերջինս համաձայնում է, և ընկերները տեղում սկսում են աշխատել:
Մի քանի րոպե անց տանտերը նրանց կանչում է խոհանոց, որտեղ ճոխ սեղան էր դրված:
Տղաները տպավորված էին ավագ սերնդի հյուրասիրությունից, և նրանք մի պահ ափսոսացին, որ այդ սերնդի մարդիկ քիչ-քիչ մահանում են: