Հարուստ մարդը ստիպեց իր որդուն աղքատի կյանքով ապրել. Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչ տեղի ունեցավ հետո
Երեխաները գիտեն միայն այն, ինչ նրանց սովորեցնում են մեծահասակները: Հետևաբար հատկապես ծնողները պետք է լայնացնեն իրենց մտահորիզոնը, որպեսզի կարողանան ճիշտ դաստիարակել սեփական երեխաներին:
Մի անգամ հայրը որոշեց իր տղային կյանքի դասեր տալ: Նա պարզապես ցանկանում էր ցույց տալ, որ իրենք լավ են ապրում, և երեխային տարավ իրենց ֆերմա:
Հայրը մտածում էր, որ այդ ճանաչողական այցը կսովորեցնի նրան գնահատել այն, ինչ ունեն և ապագայում կդարձնի ավելի նպատակասլաց ու նախաձեռնող:
Այս պատմությունն ընթերցելիս հասկանում ես, որ տղայի հայրը սխալվել էր:
Վերջինս ողջ կյանքում չարչարվել էր կապիտալ ստեղծելու համար: Նա ամեն ինչ զրոյից էր սկսել, սակայն ուզում էր, որ իր տղան տեսներ դա և հասկանար, որ ինքը ստիպված չէ անցնել հոր անցած դժվարին ճանապարհը:
Տղամարդը նաև ցանկանում էր, որպեսզի տղան հասկանա հարուստի և աղքատի միջև եղած հսկա տարբերությունը:
Եվ ահա մի օր նա տղային տարավ մի աղքատ ընտանիքի տուն, որպեսզի նա տեսներ, թե ինչպես են ապրում աղքատները: Նրանք այդ ընտանիքում անցկացրեցին մի քանի օր:
Այդ օրերին տղան աշխատում էր, գիշերը շուտ էր պառկում քնելու, առավոտյան վաղ արթնանում: Նա չուներ հեռախոս և համակարգիչ:
Երբ նրանք հետ էին վերադառնում, հայրը հարցրեց որդուն.
-Քեզ դուր եկա՞վ ամեն ինչ:
Հարցին ի պատասխան` տղան ասաց, որ այդ օրերը հրաշալի էին:
Հայրը գոհ էր տղայի պատասխանից:
Նա շարունակեց հարցեր տալ.
-Ուրեմն ի՞նչ նոր բան դու բացահայտեցիր քեզ համար:
Տղան պատասխանեց.
Ես տեսա, որ նրանք չորսը շուն ունեն, իսկ մենք մեկը: Մեր լողավազանի երկարությունը չորս մետր է, իսկ նրանցը երկար գետերն են: Մենք այգում լույսեր ենք տեղադրել, իսկ նրանց բակը լուսավորում են աստղերը: Մեր բակն ավարտվում է դարպասներով, իսկ նրանցը վերջ չունի:
Մենք մի փոքր հողատարածք ունենք, իսկ նրանք` անծայրածիր դաշտեր: Մեր տան շուրջը կառուցված պարիսպն է պաշտպանում թշնամիներից, իակ նրանք ընկերներ ունեն, որոնք անմիջապես օգնության են հասնում:
Հայրը պարզապես քարացել էր որդու պատասխանից: Ի վերջո այդ մի քանի օրն օգտակար եղավ նաև հենց իր համար:
Իսկ դուք երբևէ մտածել եք այդպիսի հարցերի մասին: Միթե երջանկությունը միայն նյութական հարստության մեջ:
Մեզանից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի վերոնշյալ հարցերի կապակցությամբ: Չի կարելի հանդիմանել մյուսներին, սակայն կարծում եմ, որ այս տղայի պատմությունը լավ դաս կլինի շատերի համար:
Երբեմն մեզ պետք է մի փոքր երեխա լինել, որպեսզի շրջապատող աշխարհն ընկալես այնպիսին, ինչպիսին կա և մոռանալ կարծրատիպերի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց RedNews.Info-ն