Տեսնելով ընկերուհուն առանց դիմահարդարման, աղջկա ընկերը անմիջապես թողեց նրան. Ահա, թե ինչպիսին էր նա իրականում (Ֆոտոշարք)
Մարդուն երբեք չի կարելի դատել արտաքինով…
Միանշանակ ամենակարևորը մարդկային արժանիքներն են, բարոյական սկզբունքները և մնացած բոլոր դրական հատկանիշները:
Սակայն պետք է նշել նաև, որ մարդիկ միշտ չեն ըմբռնումով մոտենում ուրիշների խնդիրներին և շատ հաճախ նույնիսկ վիրավորում են նրանց:
Այդպիսի մի դեպք էր պատահել բրիտանացի Սոֆի Ռիդլինգտոնի հետ: Աղջկա ընկերը տեսնելով Սոֆիին առանց դիմահարդարման, անմիջապես խզել էր նրա հետ բոլոր տեսակի հարաբերությունները:
Իրականում աղջիկն ոչ մի արտաքին թերություն չունի, պարզապես նա տառապում է «պսորիազ» հիվանդությամբ:
Հիվանդության մասին Սոֆին գիտեր դեռ պատանեկության տարիներից: Դպրոցական տարիներին աղջիկը շատ մեծ դժվարություններ էր հաղթահարել: Անիմաստ խոսակցությունները և հասակակիցների անհաջող կատակները աղջկան հասցրել էին հոգեբանական ծանր ապրումների: Հիվանդության պատճառով աղջկա մոտ առաջացել էր քոր, անհարմարավետություն և ցավ:
Բայց այս անգամ, տարիների ընթացքում շատ մեծ դժվարությունների միջով անցած Սոֆին, որոշեց ուժեղ լինել և դեպրեսիայի մեջ ընկնելու փոխարեն իր լուսանկարները տեղադրեց Ինստագրամում:
Լուսանկարները տեղադրելուց հետո նա բազմաթիվ նամակներ էր ստանում, որոնք հնարավորին օգնում էին աղջկան հաղթահարել այդ ամենը:
Պրոֆեսիոնալ դիմահարդարում կատարելու իր տաղանդի շնորհիվ, նա փորձում էր օգնել այդ հիվանդությամբ տառապող աղջիկներին:
Սոֆին երազում է պրոֆեսիոնալ դիմահարդար դառնալ: Նա սեփական խնդիրները ծածկելու միջոցով փորձում է ավելի վարպետանալ իր մասնագիտության մեջ:
Մաղթում ենք նրան առողջություն…
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Rednews.info-ն