Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

«Դրախտ երկրի վրա» կամ քաղաք, որտեղ պարզապես չկա քաղաքականություն և չկա ոչ մի խտրականություն. Ահա, թե ինչ պայմաններում են մարդիկ ապրում (Ֆոտոշարք)

Աուրովիլը կամ «լուսաբացի քաղաքը» բազմազգ քաղաք է Հնդկաստանի հարավում, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Տեղակայված է Թամիլնադ նահանգում՝ Պուդուչերի քաղաքի կողքին: Ըստ հիմնադիրների՝ քաղաքը պետք է դառնա փորձ՝ միջազգային հասարակություն ստեղծելու, որտեղ մարդիկ կապրեն առանց քաղաքականության և կրոնական պատկանելության:

«Երկրի վրա ինչ-որ մի տեղ պետք է այնպիսի մի վայր լինի, որտեղ ոչ մի ազգ հատուկ իրավունքներ չունենա, որտեղ բոլոր մարդիկ, ովքեր անկեղծ ձգտումներ ունեն, կարողանան ապրել ազատ՝ ենթարկվելով միայն մեկ ղեկավարության՝ «Գերագույն ճշմարտությանը»:

Աուրովիլի բնակիչ կարող է դառնալ յուրաքանչյուրը: Նորեկների համար փորձաշրջանը տևում է մեկ տարի, որից հետո մշտական քաղաքացները կարող են ինչ-ինչ պատճառներով հրաժարվել նորեկին ընդունելուց: Եթե որոշեք այնտեղ գնալ և տուն գնել, ապա այն Ձեր սեփականությունը կմնա այնքան ժամանակ, ինչքան որ ապրեք քաղաքում:

 

Սա հեքիաթ է թվում, սակայն իրականում Աուրովիլը գոյություն ունի:

1968 թ.՝ քաղաքի հիմնադրման օրը, հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ եկան այստեղ և իրենց հետ բերեցին հայրենիքից վերցված հողեր:

Աուրովիլի հենց կենտրոնում գտնվում է Մատրիմանդիրը՝ ոսկե գմբեթով կառույց, որտեղ բնակիչները հավաքվում և մեդիտացիա են անում: Մեջտեղում՝ հենց գմբեթի տակ, տեղադրված է հսկայական ճենապակե գունդ, որը ամբողջ օրվա ընթացքում կուրացուցիչ, բայց չափազանց գեղեցիկ լույս է հաղորդում:

Քաղաքը կառուցվել է 50 հազար բնակչի համար: Այժմ մշտական բնակչությունը կազմում է երկու հազար: Մարդկանց մեծամասնությունն այստեղ է եկել Հնդկաստանից, սակայն կան նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ամերիկայից, Ռուսաստանից և շատ այլ երկրներից ժամանածներ: Բնակիչներն ապրում են սպիրալաձև դասավորված տներում: Ամեն մեկը զբաղվում է իր գործով: Քաղաքում կան դաշտեր, գործարաններ, փռեր, ճաշարաններ, դպրոցներ, կինոթատրոններ, երաժշտական դպրոց և անգամ թերթի տպագրատուն:

Քաղաքում բոլոր կարևոր որոշումները ընդունվում են հատուկ հետազոտական խմբերի կողմից և հաստատվում են ընդհանուր քվեարկությամբ: Քաղաքապետարան կամ այլ տեղական ինքնակառավարման մարմին այստեղ չի գործում:

Աուրովիլում աշխատող բոլոր բնակիչները ամսական շուրջ 90 եվրո (մոտ 46 000 դր.) աշխատավարձ են ստանում: Այստեղ շատ են երիտասարդ ընտանիքները: Բացի հողագործներից և ինժեներներից՝ այստեղ կան նաև նկարիչներ, ճարտարապետներ, ուսուցիչներ և բժիշկներ: Բնակիչները հավատացած են, որ այնպիսի փորձի են մասնակցում, որը հսկայական օգուտ է տալու մարդկությանը:

Այստեղ մեքենաներ չկան, բացառությամբ այն տաքսիների, որոնք «արտաքին աշխարհից» մարդիկ են բերում: Քաղաքը շատ մեծ է, այդ իսկ պատճառով մարդիկ կարողանում են տեղաշարժվել մոպեդների օգնությամբ: