Այս փոքրիկը 65 վիրահատություն է տարել այդ փոքրիկ դետալի պատճառով, որը կա յուրաքանչյուրի տանը (Ֆոտոշարք)
Փոքրիկ երեխաները միշտ փորձարկումներ են անում իրենց հետաքրքրող առարկաների հետ: Նրանք հմտորեն գտնում են վտանգավոր իրեր, փոքրիկ դետալներ, որոնք կարելի է տանել բերանը: Երբեմն մեծահասակները չեն էլ պատկերացնում, թե որքան վտանգավոր բաներ կարող են թաքնված լինել սովորական առարկաների և մանրուքների մեջ:
Ցավոք, երեխաների նման պահվածքը երբեմն շատ վատ հետևանքներ և ավարտ է ունենում:
Այսօրվա մեր պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան վտանգավոր կարող են լինել փոքրիկ առարկաները երեխաների համար, որոնք նրանք փորձում են կուլ տալ:
Ահա թե ինչի միջով է ստիպված եղել անցնել մեկ տարեկան փոքրիկը, ով կուլ է տվել այդպիսի վտանգավոր մանրուքներից մեկը, որը կա գրեթե յուրաքանչյուրի տանը:
Այսօր Կառլա Ռաուչը երկու երեխաների երջանիկ մայրիկ է: Բայց չորս տարի առաջ Կառլան և նրա ամուսինը՝ Մայքլը, սարսափելի պահեր են վերապրել և համարյա թե կորցնելիս են եղել իրենց տղային՝ Էմմետին, երբ նա պատահաբար փոքրիկ մարտկոց էր կուլ տվել:
Այդ ժամանակ նա մեկ տարեկան էր:
Ծնողները նկատեցին, որ երեխան անհանգիստ, անտրամադիր և ծույլ է դարձել:
Անհանգստանալով երեխայի առողջության համար՝ նրանք հիվանդանոց տարան նրան:
Բժիշկներն ասացին, որ դա ընդամենը սովորական մրսածություն է:
Եվ հավատացրին, որ նա շուտով կլավանա:
Մի քանի օր հետո Էմմետը սկսեց հազալ, և արյան հետքեր նկատվեցին:
Բժիշկը սկզբում մտածեց, որ դա աքլորախեղդի (կռուպի) նախանշան է, բայց հետևելով իր ներքին ձայնին՝ նա որոշեց երեխային ուղարկել վերակենդանացման բաժին:
Բժիշկները ռենտգեն հետազոտություն կատարեցին և նկարի վրա մարտկոց հայտնաբերեցին ու հասկացան, որ փոքրիկ մարտկոցից դուրս եկող թթուն քայքայում է երեխայի կերակրափողը և ստամոքս-աղիքային տրակտը:
Բարեբախտաբար, Էմմետը քաջ փոքրիկ գտնվեց, և նա հաջողությամբ կարողացավ հաղթահարել այդ սարսափելի իրավիճակը։ Փոքրիկը չորս տարիների ընթացքում ստիպված է եղել տանել 65 վիրահատություն:
Այսօր Էմմետը 5-ամյա երջանիկ երեխա է, ով վերջապես կարողանում է ինքնուրույն շնչել, ֆուտբոլ խաղալ, ուտել սովորական կերակուր և խոսել՝ շնորհիվ արհեստական ձայնալարերի: