Նա վիճակախաղի տոմսով 10․000․000 ֆունտ շահեց ու միլիոնատեր դարձավ․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչ բերեց նա իր գլխին տարիներ անց (Ֆոտոշարք)
2002-ին 19-ամյա աղբահավաք Միքի Քերոլը երջանիկ դիպվածով Բրիտանիայի ազգային վիճակախաղի տոմսով շահել էր մի ամբողջ կարողություն՝ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Պատանու ուրախությանը, բնականաբար, սահման չկար։ Եվ շատ իզուր․ ստանալով շահած խոշոր գումարը, Միքին որոշում է լրիվ նոր կյանք սկսել, որը այլևս երբեք չպիտի հիշեցներ իր նախորդ կյանքը։
Միքի Քերոլը չափից դուրս առատաձեռն էր․ ընկերների համար բեռնատարներով շամպայն էր պատվիրում, կիլոգրամներով ոսկի ու թանկարժեք քարեր գնում, հարյուրավոր մարմնավաճառուհիներ վարձում և երեկույթներ կազմակերպում, որոնց կնախանձեր անգամ ինքը՝ հռոմեացի զորավար Լուցիոս Լուկուլլոսը։
Երբ նրան լուսանկարում էին, սովորաբար գռեհիկ ժեստեր էր անում ու հայհոյում, ինչի համար նրան կնքեցին Լոտոճորտ մականունով։
Քերոլը գետի պես հոսող շամպայնի հետ նաև թանկարժեք առանձնատուն է գնում՝ ընդարձակ հողատարածքով հանդերձ, որտեղ էլ շարունակում է իր գինարբուքներն ու ցոփ կյանքը։ 10 տարի անց, սակայն, շքեղ առանձնատնից միայն ավերակներ են մնում։
Նորերս նա 100 հազար ֆունտով վաճառեց իր առանձնատունը՝ կորցնելով դրա համար ներդրված 700 հազար ֆունտ ստեռլինգը։ Որպես իր կողքով անցած շքեղ կյանքի հուշ, նա վերջին անգամ իր երբեմնի պերճաշուք առանձնատան ավերակների ու ջարդուբուրդ արված թանկարժեք մեքենաների հետնապատկերում լուսանկարվեց մարմնավաճառուհիների ու «ընկերների» հետ, որոնց օգնությամբ էլ քամուն էր տվել շահած 10 միլիոն ֆունտ ստեռլինգը։
Առանձնատունը վաճառելուց ու պարտքերը փակելուց հետո Միքին դարձյալ աշխատանքի ընդունվեց հարազատ քաղաքի աղբահավաքման ծառայությունում։