Տղան ողջ գիշեր հարբեց, իսկ առավոտյան արթնացավ ու նկատեց, որ միջնամատի կեսը չկա. տեսեք, թե ինչ էր տեղի ունեցել իրականում (Ֆոտո, Չափահասների համար)
Բրիտանական Լեսթեր քաղաքից 26-ամյա Դուեին Թոմփսոնն այնպես էր հարբել ավտոբուսի պարկում տեղի ունեցած գինարբուքին, որ առավոտյան զարթնել ու նկատել էր, որ միջնամատի մի մասը չկա։ Դուեինը չի հիշում, թե որտեղ է այն կորցրել։ Նա դիմել է ոստիկանությանն ու տեղացիներին, որպեսզի օգնեն վերականգնել գիշերը տեղի ունեցած իրադարձությունները։
Հնարավոր վարկածներից մեկով՝ նա մատը կորցրել է զուգարանում, երբ այցելուներից մեկը չի նկատել նրա ձեռքն ու դուռը փակել է դրա վրա։ Զուգարանում արյան հետքեր հայտնաբերվել են, բայց մատի մասը՝ ոչ։