Ո՞ր հայ օրենքով գողն է պատվիրել ադրբեջանցի Լոտու Գուլիի սպանությունը. Բացահայտումներ
Թուրքիայի ոստիկանությունը դուրս է եկել «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիի մարդասպանների հետքի վրա: Դավիթ Ալխանաշվիլիին քրեական շրջապատում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Պանկիսկի, որը սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում: Հաստատվել է, որ այս հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են եղել, հաղորդում է «Պրայմ Կրայմը»:
Ալխանաշվիլիի սպանության ենթադրյալ կազմակերպիչ են համարում հայկական «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին, որն ավելի շատ հայտնի է որպես Լենինականցի Զապ, որը գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ՝ «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»:
Այն հիմնավորմամբ, որ մահացած Ալխանաշվիլին էթնիկ չեչեն-կիստեցի է, լուրեր սկսեցին տարածվել, որ նրա սպանությանը մասնակցությունն է ունեցել Գուլին՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որի մոտ այդ ժամանակ տարաձայնություններ սկսվեցին չեչենների հետ:
Սակայն Գուլին՝ ի տարբերություն Օզմանովի, Պանկիսկուն սպանելու պատճառ չուներ, ոչ էլ դա Ստամբուլում անելու հիմնավորում, որը դեռ միակ վայրն է, որտեղ միջազգային հետախուզման մեջ գնտվող Գուլին իրեն ապահով է զգում:
Շարունակությունը` այստեղ