Ինստագրամից հայտնի դարձած 7-ամյա Ալեքսը այս տարիքից սիրում ու հարգում է ճիշտը․ Ո՞վ է նա, ինչպիսի՞նն է իրականում. (ՖՈՏՈ)
Նրա հետ շփումից հաճույք են ստանում նույնիսկ իրենից մի քանի անգամ մեծ մարդիկ, քանի որ նա այնքան բան է հասկանում ու գիտակցում, որքան 40 տարեկան մարդիկ։
-Ալեքսին քննադատողները շատ են, ինչպե՞ս է Ալեքսը ու ընտանիքը վերաբերվում քննադատություններին ու վատ մեկնաբանություններին։
-
Ալեքսը շատ է բարկանում, դրա համար նրան չենք ասում։
Իսկ Ալեքսին ես միշտ ասել եմ, որ եթե հետևում ու քննադատում են, ուրեմն մարդը հասել է դրան, որ իրենից կարևոր բան է ներկայացնում, որ հետևում են ու մեկնաբանում։
Իսկ վատ մեկնաբանություններ գրողները խոսում են դաստիարակությունից, ցույց տալով հենց իրենց դաստիարակությունը։ Չի կարելի մեղադրել ինչ որ մեկին, քանի որ չգիտես, թե ինչպիսին կլինի հենց քո որդին, միգուցե հենց Ալեքսի պես ճիշտը սիրող ու հարգող լինի։
-Իսկ Ձեր հայրը ի՞նչ կարծիքի է։ Մեկնաբանություններում շատ են ասում, որ երեխան ծնողներից է սովորում, ինչպես հասկացա Ալեքսը ոչ ոքից չի սովորել։
-Աստված երեխային ինչպես ստեղծում է, հենց այդպես էլ մեծանում է։ Յուրաքանչյուր հայր կցանկանա, որ իր երեխան լավ մարդ մեծանա ու իր տեղը գտնի կյանքում։
Լուսանկարները՝ Մոնթե Հակոբյանի անձնական արխիվից
Շարունակությունը՝ այստեղ