Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է թաքցված մրգերի վրայի այս թվերի տակ․ Կարևոր տեղեկություն բոլոր միրգ գնողների համար
Շատ հաճախ խանութներում վաճառվող մրգերի վրա կարելի է տեսնել այսպիսի պիտակներ։ Դրան հաճախ ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Սակայն այդ պիտակների վրա կան թվեր, որոնք բավականին կարևոր են։ Ի՞նչ է դա նշանակում։
Արտադրողները մրգերի վրա փակցնում են ոչ միայն, որպեսզի գովազդեն իրենց կազմակերպության անունը, այլ նաև, որ տեղեկություն տան մթերքի մասին։
Մենք առաջարկում ենք ձեզ ազատվել կասկածներից, որոնք ձեզ մոտ առաջանում են մրգեր գնելուց և իմանալ մի նոր բան։ Սովորեք հասկանալ մրգերի պիտակների վրա գրված թվերը։
4-նիշնաի կոդ, որի առաջին թիվը 3 կամ 4 է
Եթե պիտակի վրա գրված է 4 թիվը նշանակում է, որ մրգերը աճեցրել են ագրոտեխնոլոգիաների առավելագույն օգտագործմամբ, որն իր մեջ ներառում է պարարտանյութեր և թունաքիմիկատներ։
5-նիշանի կոդ, որի առաջին թիվը 8 է
Նման պտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է գենետիկական ինժեներիա։ Հաճախ այսպիսի պիտակները կարելի է հանդիպել այլ երկրներից բերված սեխերի, բանանների և պապայաների վրա։
5-նիշանի կոդ, որի առաջին թիվը 9 է
Այս թիվը խոսում է նրա մասին, որ միրգը ֆերմայում աճեցվել է ձեռքով (այլ ոչ թե ավտոմատ տեխնիկայի շնորհիվ)։ Կարևորը՝ առանց վնասակար պարարտանյութերի։ Այս միրգը օրգանիկ է։
Եթե պտղի վրա չկա պիտակ։
Մրգերը, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է պիտակավորված լինեն: Եթե չկան պիտակներ, ապա դրանք հավանաբար հանել են։
Որպեսզի մրգերը օգտակար լինել ձեր առողջության համար, գնեք դրանք միմիայն ճիշտ եղանակին։ Ելակը՝ ամռանը, մանդարինները՝ ձմռանը և այլն։