Նախագահական նախկին լիմուզինը հանվել է վաճառքի` 1,200,000$-ով. Ահա, թե ինչ հնարավորություններ ունի այն և ինչպիսին է նրա սրահը (Ֆոտոշարք)
Համացանցում է հայտնվել նախագահական ЗИЛ-4112Р լիմուզինի վաճառքի հայտարարությունը։ Ռուսաստանի նախագահի համար նախատեսված այս մեքենան արտադրվել է 2012 թվականին և գրեթե չի օգտագործվել։ Մեքենան հագեցած է 400 ձիաուժ ընդհանուր հզորությամբ 7,7 լիտրանոց շարժիչով, 5 աստիճան փոխանցման տուփով, բարով, սառնարանով և շարժական մոնիտորով։
143 կմ ընդհանուր վազքով լիմուզինի համար պահանջում են 1 միլիոն 200 հազար դոլար։