Տղան փողոցում գտավ այս անօգնական փոքրիկ կենդանուն և տուն բերեց խնամելու համար․ Նա ուղղակի գաղափար չուներ, թե ինչի է այն վերածվելու, երբ մեծանա (Ֆոտոշարք)
Ջեֆֆ Լոնգոն սովորական տղա է Ֆլորիդայից: Մի տաք օր զբոսնելիս՝ նա մայթեզրին մի գեղեցիկ էակի նկատեց:
RedNews-ի փոխանցմամբ, ինչպես հետո պարզվեց, այդ էակը նորածին, դեռևս կույր սկյուռի ձագ, որը ընդամենը մեկ սանտիմետր երկարություն ուներ:
Տղան սկզբում շփոթվեց, բայց հետո հասկացավ, որ չի կարող թողնել, որպեսզի նորածին ձագուկը սատկի մայթեզրին: Նա փոքրիկ էակին իր հետ տուն տարավ և սկսեց խնամել:
Փոքրիկ կենդանուն Ջեֆֆը տվեց Պեչենկա անունը:
Երբ երիտասարդ տղան կենդանու առաջին լուսանկարը տեղադրեց սոցիալական ցանցերում, շատերը գրեցին նրան, որ փոքրիկը դատապարտված է, և որ նա չի կարողանա գլուխ հանել, քանի որ կենդանիների մասին ոչինչ չգիտի:
Բայց նա շարունակեց սկյուռին կերակրել և տաքացնել, ինչպես դա կաներ կենդանու մայրը:
Հավատը, համբերատարությունը և խնամքն արեցին իրենց գործը, արդյունքում սկյուռի փոքրիկ ձագուկը վերածվեց մեծ և ուրախ, թռչող սկյուռի:
Միասին անցկացրած երկու ամիսների ընթացքում Ջեֆֆը ոչ մի վայրկյան չլքեց նրան: Նա նրան իր հետ անգամ աշխատանքի էր տանում, և տղայի ջանքերն իզուր չանցան:
Նյութը հրապարակման պատրաստեց RedNews.Info-ն